Hilfmann Rehab. պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցության ծրագիր

Hilfmann Rehab. պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցության ծրագիր


Posted in Լուրեր

Համահայկական Հիմնադրամի աջակցությամբ սկսվել է նոր ծրագիր։ «Hilfmann Rehab» ծրագիրը նախատեսված է պատերազմից տուժած անձանց անվճար հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և հոգեսոցիալական վերականգնման նպատակով։

Ծրագրի շրջանակներում հոգեբանական աջակցության (խորհրդատվության և հոգեթերապիայի) համար դիմել կարող են՝

  • գերեվարված անձինք,
  • գերեվարված և/կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամներ,
  • զոհվածների ընտանիքի անդամներ,
  • ռազմական գործողություններին մասնակցած պայմանագրային և ժամկետային զինծառայողներ, կամավորներ և պահեստազորայիններ և իրենց ընտանիքի անդամները։

Ձևաչափը՝ անհատական; առկա կամ առցանց։

Պատերազմական և հետպատերազմական ժամանակներին առավել բնորոշ հոգեկան խանգարումներն են՝

– սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումները,

– տագնապային խանգարումները,

– դեպրեսիվ խանգարումները։

Գրանցվելու և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել/գրել մեզ հետ համագործակցող հոգեբանին (WhatsApp/Telegram/Viber) +374 95339669 հեռախոսահամարին կամ հետևել/գրել ծրագրի ֆեյսբուքյան էջին։

 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram