? Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում շատ կարևոր է հավասարության սկզբունքի պաշտպանությունը։

? Փոքրամասնությունները հաճախ անբարենպաստ, մարգինալացված և խոցելի վիճակում են։ Հետևաբար հատուկ միջոցներ են պահանջվում, որպեսզի նրանք օգտվեն նույն իրավունքներից, ինչ մնացած բնակչությունը:




ℹ Փոքրամասնությունների իրավունքների էությունը հիմնված է այն գիտակցման վրա, որ վերջիններս գտնվում են առավել խոցելի իրավիճակում հասարակության մյուս խմբերի, մասնավորապես՝ մեծամասնության համեմատ, և նպատակ ունեն պաշտպանել փոքրամասնությունների խմբի անդամներին խտրականությունից, ասիմիլյացիայից, հետապնդումից, թշնամանքից կամ բռնությունից։




ℹ Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ամենակարևոր փաստաթղթերից են․

– ՄԱԿ-ի հռչակագիրը ազգային կամ էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին (1992թ),

– Եվրոպայի Խորհրդի երկու համաձայնագրերը՝ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության Շրջանակային Կոնվենցիան (1995թ․) և Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական Խարտիան (1992թ․)

– Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից ընդունված (ԵԱՀԿ) Կոպենհագենի փաստաթուղթը (հոդված 31-35) (1990 թ.):




⚖ Փոքրամասնությունների իրավունքները անհատական և կոլեկտիվ իրավունքներ են, որոնց միջոցով ազգային փոքրամասնությունների խմբերին պատկանող մարդիկ իրավունք ունեն օգտվել իրենց մշակույթից, օգտագործել իրենց լեզուն, դավանել սեփական կրոնը, ունենալ խոսքի և հավաքների ազատության իրավունք, ունենալ կրթության, զբաղվածության, ինչպես նաև հասարակական կյանքում լիարժեք մասնակցության հավասար հնարավորություններ:




ℹ Մայիսի 1-ին Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոնի աշխատակազմը Տավուշի մարզում էր՝ հյուրընկալ Բերդում։ Continue reading “Ազգային փոքրամասնությունները Հայաստանում, մարդու իրավունքներն ու եզդիական համայնքը | Հանդիպում | Բերդ”




ℹ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունումից հետո անցած 30 տարիների ընթացքում միլիոնավոր երեխաների կյանք է բարելավվել՝ Կոնվենցիայի և դրա երեք արձանագրությունների մեջ ամրագրված իրավունքների աստիճանական իրացման և պարտականությունների կատարման միջոցով:




?‍♂️ Երեխաները անհատներ են:

? Երեխաները կյանքը սկսում են որպես լիովին կախում ունեցող էակներ։

? Կառավարության գործողությունները կամ անգործությունը երեխաների վրա ավելի ուժեղ են ազդում, քան հասարակության ցանկացած այլ խմբի:




Մեր մարզային ճամփորդության հերթական կանգառը եզդիաբնակ Հակկո գյուղն էր։ Արագածոտնի մարզում գտնվող փոքրիկ գյուղը 90-ականներից սկսած կորցնում է իր բնակչությանը։ Սոցիալական խնդիրները նման են այլ գյուղերում հանդիպածների հետ՝ վատ ճանապարհներ, ջրամատակարարում և այլն։ Իսկ մարդիկ նույնպես նման են այլ փոքր համայնքների մարդկանց՝ պարզ, համեստ ու աշխատասեր։ Continue reading “Հայաստանի մոռացված գյուղեր․ Հակկո”




ℹ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան պատմության մեջ մարդու իրավունքների ամենաընդգրկուն վավերացված պայմանագիրն է․ այն ուժի մեջ է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդպիսով ապահովելով երեխաների իրավունքների իրացման ընդհանուր բարոյական և իրավական դաշտ: Continue reading “Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի առանձնահատկությունները”




? Երեխայի իրավունքների կոնվենցիայի ստանդարտների շուրջ 10 տարվա ընթացքում բանակցում էին կառավարությունները, հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքների պաշտպանները, իրավաբանները, առողջապահության մասնագետները, սոցիալական աշխատողները, մանկավարժները, երեխաների զարգացման փորձագետները և հոգևոր առաջնորդներ ամբողջ աշխարհից։

? Արդյունքը կոնսենսուսային փաստաթուղթն է, որը հաշվի է առնում ավանդույթի և մշակութային արժեքների կարևորությունը երեխայի պաշտպանության և ներդաշնակ զարգացման համար: Այն արտացոլում է աշխարհի հիմնական իրավական համակարգերը և ճանաչում զարգացող երկրների հատուկ կարիքները: