?‍♂️ Երեխաներն ու երիտասարդներն ունեն նույն ընդհանուր մարդու իրավունքները, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնք հաշվի են առնում նրանց հատուկ կարիքները: Երեխաները ոչ իրենց ծնողների սեփականությունն են, ոչ էլ բարեգործության անօգնական օբյեկտներ են: Նրանք մարդ են և ունեն իրենց իրավունքները Continue reading “Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան”




? Բոլոր մարդիկ իբրև անհատներ ունեն նույն իրավունքները։ Մենք բոլորս հավասար իրավունքներ ունենք՝ առանց խտրականության։ Այս իրավունքները բոլորը փոխկապակցված են և անբաժանելի:

⚖ Մարդու իրավունքները ստանդարտներ են, որոնք ճանաչում և պաշտպանում են բոլոր մարդկանց արժանապատվությունը: Մարդու իրավունքները կարգավորում են, թե ինչպես պիտի անհատները ապրեն հասարակության մեջ և միմյանց հետ։ Օրինակ կարգավորում են մարդու հարաբերությունները պետության հետ կամ, թե ինչպիսի պարտավորություններ ունի պետությունը նրանց նկատմամբ։




? Պետությունները միջոցներ են ձեռնարկում բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, որոնք փոքրամասնություններին պատկանող անձանց հնարավորություն են տալիս արտահայտելու իրենց բնորոշ առանձնահատկությունները և զարգացնելու իրենց մշակույթը, լեզուն, դավանանքը, ավանդույթներն ու սովորույթները, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշակի գործունեություն իրականացվում է ազգային օրենսդրության խախտմամբ և հակասում է միջազգային չափորոշիչների պահանջներին:

? Պետությունները պետք է խրախուսեն «առանձին անհատներին և առանձին սոցիալական խմբերին», որպեսզի հնարավորություն ունենան «ստեղծելու, արտադրելու, տարածելու սեփական մշակութային ինքնության արտահայտմանը նպաստող նյութեր՝ պատշաճ ուշադրություն դարձնելով կանանց և սոցիալական տարբեր խմբերի, այդ թվում ՝ փոքրամասնություններին և բնիկ ժողովուրդներին պատկանող անձանց հատուկ պայմաններին և կարիքներին:




? Ի լրումն հիմնական խոսքի հարթակների, որոնք տրամադրվում են հիմնական լրատվամիջոցների կողմից, ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք կարիք ունեն նաև այլընտրանքային, ինքնավար հանրային բանավեճի հարթակների, որոնք կարող են տրամադրվել փոքրամասնության համայնքների կողմից ղեկավարվող լրատվամիջոցների և / կամ փոքրամասնությունների համայնքների սպասարկմամբ: Continue reading “Այլընտրանքային հարթակների կարևորությունը”




? ԶԼՄ-ների ազատությունը խոսքի ազատության իրավունքից բխող ամենակարևոր սկզբունքներից մեկն է: ԶԼՄ-ների ազատությունը կարևոր է խոսքի ազատության իրավունքը գործնականում իրացնելու համար:

‼ Շատ կարևոր է, որ տեղեկատվության և գաղափարների տարածման խնդիրը ներառի նաև ազգային փոքրամասնություններին հետաքրքրող հարցեր:




? Թվային դարաշրջանում խոսքի ազատության իրավունքը նույնպես պետք է լինի գործնական և արդյունավետ: Մարդու իրավունքների միջազգային չափորոշիչները իրական գործիքներ են, որոնք ժամանակի ընթացքում զարգանում են: Continue reading “Թվային դարաշրջանում խոսքի ազատության իրավունքը պետք է լինի գործնական և արդյունավետ”




? 2018-ի դեկտեմբերին ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը մասնակից պետություններին կոչ արեց ձեռնարկել մի շարք գործողություններ՝ ուղղված արտահայտման ազատության ամրապնդմանը, լրատվամիջոցների ազատությանը և, մասնավորապես, լրագրողների անվտանգության ամրապնդմանը: Խոսքի ազատության իրավունքի և լրատվամիջոցների ազատության երաշխիքները ամրագրված են նաև ԵԱՀԿ մասնակից պետությունների սահմանադրություններում և օրենսդրություններում: Continue reading “Տալինի առաջարկությունները թվային դարաշրջանում ազգային փոքրամասնությունների և մեդիայի վերաբերյալ”




Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի կոմունալ հարմարություններից զուրկ այս բնակարանում է ապրում ազգությամբ եզդի Քրիստինե Գալոյանը, ով 15 տարի է, ինչ միայնակ մեծացնում է որդուն՝ Դավիթ Գալոյանին, ում մոտ ի ծնե կա առողջական խնդիր ոտքերի հետ կապված։ Տղան մեկ անգամ վիրահատվել է, սակայն կա ևս մեկ վիրահատության կարիք։ Continue reading “Օգնենք Դավիթ Գալոյանին”




ℹ Խոսքի ազատության իրավունքը ներառում է կարծիքի ազատության իրավունքը և ցանկացած տեսակի տեղեկատվություն և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու իրավունքը` ցանկացած միջոցի օգտագործմամբ և անկախ պետական ​​սահմաններից:

⚖ Այս իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածում և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 10-րդ հոդվածում։

Continue reading “Խոսքի ազատության իրավունքը”




⚖ Վնասակար պրակտիկայի վերացման ամենաարդյունավետ մեթոդները պահանջում են կառավարությունների համագործակցությունը փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

? Համագործակցությունն ավելի հավանական է, երբ վնասակար պրակտիկայի վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները չեն սպառնում համայնքի ընդհանուր մշակութային ինքնությանը: փոքրամասնությունները վնասակար մշակութային պրակտիկայի վերաբերյալ կառավարության օրինական մտահոգություններն ու միջոցառումները կարող են ընկալել որպես իրենց դեմ հերթական հարձակումը: