Ազգային փոքրամասնությունների շատ կանայք (և տղամարդիկ), ովքեր մերժում են վնասակար մշակութային ավանդույթները և / կամ աշխատում են դրանց արմատախիլ անելու համար, հաճախ հանդիպում են համայնքի այլ անդամների (տղամարդկանց և կանանց) քննադատության, թշնամանքի կամ ուղղակի բռնության:

Continue reading “Խնդիրները, որոնց բախվում են փոփոխություն անողները”




☀ Մալալայի օրը` 2013 թ․ հուլիսի 12-ին, ՄԱԿ-ի Կրթության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը հորդորեց ամբողջ աշխարհի կառավարություններին կատարել իրենց պարտավորության մասը.

«Մալալայի օրինակը ոգեշնչում է մեծ թվով մայրերի և աղջիկների` դիմագրավելու և պայքարելու վախի և ահաբեկման դեմ, և իրենց տեղական իշխանության մարմիններից պահանջել իրենց ամենակարևոր իրավունքի` կրթության իրավունքի ապահովում: Կառավարություններն այժմ պետք է աշխատեն ապահովել, որ բոլոր երեխաները տեղեկացված լինեն, որ իրենք պետք է լինեն դպրոցներում, դասարանում: »

‼ Կառավարությունները պետք է հստակ սահմանեն, որ կրթությունը դա արտոնություն չէ, այն մարդու իրավունք է։




?‍? 2015-ի Համընդհանուր պարբերական զեկույցի ընթացքում Հայաստանը պարտավորվեց ջանքեր գործադրել վաղ ամուսնությունների բացասական հետևանքների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման ծրագրեր մշակելու ուղղությամբ:

✍️ 2019 թ.-ին` կարևորվեց երեխաների կրթության իրավունքի իրացումը` Կառավարության կողմից Երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016թթ․ ռազմավարական ծրագրի ընդունման լույսի ներքո, ինչպես նաև միջոցներ պիտի ձեռնարկվեն ազգային փոքրամասնությունների երեխաների կրթության, այդ թվում`բարձրագույն կրթության մատչելիությունն ապահովելու ուղղությամբ:




ℹ 2015 թ.-ին Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկրները ընդունեցին Կայուն զարգացման 2030 օրակարգը: Դա աշխարհի զարգացման և բարգավաճման ընդհանուր ծրագիր է և հիմնված է 17 նպատակների վրա, որոնք պետք է իրականացվեն մինչև 2030 թվականը: Կայուն զարգացման ծրագրի կարևոր չորրորդ նպատակն է հավասար կրթությունը և հինգերորդ նպատակն է գենդերային հավասարությունը:




Օրենսդրական մակարդակում փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար նախատեսված ամենակարևոր փաստաթղթերից մեկը Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան է: Ներկայումս Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան մարդու իրավունքների հեռանկարների միակ գործիքն է, որը քիչ թե շատ զբաղվում է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ և պետություններին պարտավորեցնում է ապահովել Կոնվենցիայի դրույթները:




? Ամուսնության և կրթության հասանելիության մասին տնտեսական սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային հռչակագրի 10-րդ հոդվածը սահմանում է, որ ամուսնություննը պետք է լինի ազատ կամքով։
Continue reading “Ամուսնության և կրթության հասանելիության մասին միջազգային հռչակագիր”




ℹ Ամուսնության մասին քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային հռչակագրի 23-րդ հոդվածում նշվում է, որ 3. Ոչ մի ամուսնություն չի կարող կայանալ առանց ամուսնացողների ազատ ու լիակատար համաձայնության: Continue reading “Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային հռչակագիր․ ամուսնություն”




? Բոլոր հռչակագրերը ընդգծում են, որ մանկական կամ վաղ ամուսնությունը մարդու իրավունքների խախտում է։ Ճիշտ է որոշ կոնվեցիաներում ՛՛վաղ ամուսնություն՛՛ տերմինը չի օգտագործվում, սակայն հավելյալ պրոտոկոլներում և մեկնաբանություններում գաղափարը բնորոշվում է։ Continue reading “Ամուսնության և կրթության հասանելիության մասին. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր”




?? Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ:

⚖ Սույն կոնվենցիան բառացիորեն չի արգելում երեխայի կամ վաղ ամուսնությունը: Այնուամենայնիվ, սույն կոնվենցիան «երեխայի լավագույն շահերը» սկզբունքը հիմք է ստեղծում երեխաների պաշտպանության համար: Continue reading “Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա”




Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Կոնվենցիաji նախաբանում նշվում է, որ կանանց նկատմամբ խտրականությունը խախտում է «իրավունքների հավասարության և մարդկային արժանապատվության հարգանքի սկզբունքները»: