Խիրատ Մեդիայի թիմը ազգությամբ եզդի ուսանող Ղազիր Խուդոյանի հետ այս անգամ Արդարադատության նախարարությունում էր։ Նախարարի խորհրդական Հեղինե Ենգոյանի հետ քննարկել ենք մի շարք կարևորագույն հարցեր` ազգային փոքրամասնությունների, նրանց խնդիրների ու իրավունքների վերաբերյալ։ Continue reading “ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ. Հանդիպում Արդարադատության նախարարի խորհրդական Հեղինե Ենգոյանի հետ”
Category: Մարդու իրավունքներ
Խիրատ Մեդիայի տաղավարում այս անգամ խոսել ենք վատ մեդիանյութերի, դրանց ազդեցության ու օրինակների մասին։ Մեր հյուրերը ազգությամբ եզդի լրագրող, փորձագետ Զուզան Խուբոյանն ու ազգային փոքրամասնությունների լուսաբանմամբ զբաղվող լրագրող Շուշանե Սաքունցն են։ Continue reading “Զգայուն լրագրությունը և Հայաստանի ազգային փոքրամասնությունները”
Երկխոսության հարթակ հաղորդման այս անգամվա հերոսը ասորական համայնքի ներկայացուցիչ Արսեն Նազարյանն է, ով հնարավորություն ունեցավ համայնքին առընչվող իր հարցերը հղել ասորական համայնքի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևային։ Continue reading “ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ․ Հանդիպում ԱԺ-ում ասորական համայնքի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի հետ”
Երկխոսության հարթակ հաղորդման շրջանակներում այս անգամ այցելել ենք ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն։
Սա հնարավորություն էր ԵՊՀ ազգությամբ եզդի ուսանողուհի Լենա Միրզոյանի համար իր համայնքի մասին սոցիալական ոլորտին առնչվող հարցերը հղել ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին: Continue reading “ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ․ Հանդիպում Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ”
Կայացավ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ իրականացվող «Հակազդելով ազգային փոքրամասնությունների մասին ապատեղեկատվությանն ու կեղծ տեղեկատվությանը» ծրագրի եզրափակիչ միջոցառումը և ծրագրի արդյունքում ստեղծված «Ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկատվությունը որպես ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների բարձրաձայնման խոչընդոտ» հետազոտական զեկույցի շնորհանդեսը։ Continue reading “Հակազդելով ազգային փոքրամասնությունների մասին ապատեղեկատվությանն ու կեղծ տեղեկատվությանը”
Երկխոսության հարթակ հաղորդման շրջանակներում այս անգամ այցելել ենք ԿԳՄՍ նախարարություն։
ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ազգությամբ եզդի ուսանող Սամվել Համեյանը հնարավորություն ստացավ հանդիպելու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և քննարկել կրթության ոլորտում եզդիական համայնքի համար կարևոր մի շարք հարցեր։ Continue reading “ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ․ Հանդիպում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ”
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Հայաստանի ազգային փոքրամասնությունների կանանց հզորացումը՝ հանուն կայուն անվտանգության և խաղաղության» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 23-ին Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում կայացավ վերապատրաստում-աշխատաժողով՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող ՀԿ-ների կին անդամների համար։ Continue reading “Հայաստանի ազգային փոքրամասնությունների կանանց հզորացումը՝ հանուն կայուն անվտանգության և խաղաղության”
Եզդիերեն լեզվի դասավանդման խնդիրները Հայաստանում շարունակում են ակտուալ մնալ։ Այս մասին Խիրատ Մեդիայի տաղավարում խոսել ենք եզդիերեն լեզվի ուսուցչուհի` Լենա Միրզոյանի հետ։ Continue reading “Արտադասարանական խմբակի տեսքով եզդիերենի ուսուցումը արդյունավետ չէ. Լենա Միրզոյան”
Ագգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության օրենսդրական մեխանիզմները Հայաստանում ներդրվել են բավական վաղուց՝ 1990ականներից սկսած, այդ թվում՝ վավերացնելով մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնցով ՀՀ-ում կերաշխավորվեն ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր երկրում։ Continue reading “Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերը առաջնահերթ են․ ՀՀ ՄԻՊ”
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»-ի կողմից իրականացվող «Նպաստելով եզդի ուսանողների և աշխատաշուկայի միջև կապի ամրապնդմանը» ծրագիրը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Հունիսի 8-ին «Եվրասիա Համագործակցություն հիմնադրամ» -ի գրասենյակում կայացավ ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Տեսանյութը ամփոփ պատմություն է ծրագրով իրականացված քայլերի մասին: Պատմում ենք ծրագրի ստեղծման պատմության, դրա անհրաժեշտության և կարևորության, տված հնարավորությունների և հիանալի արդյունքի մասին: Այս տեսանյութը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն երիտասարդների. Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում։
Տեսանյութի բովանդակության համար պատասխանատու է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»-ը։
Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության և ծրագիրն իրականացնող կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամի և Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի տեսակետների հետ։