Yezidi Blog ծրագրի եզդի երիտասարդները հանդիպեցին լրագրող Մարկ Գրիգորյանին ։ Ողջունելով խրագրի մասնակիցներին՝ Մարկ Գրիգորյանը նրանց պատմեց ազգային փոքրամասնությունների հետ աշխատելու իր փորձի մասին և խորհուրդ տվեց երիտասարդներին լրագրողական նյութեր պատրաստելիս չկաշկանդվել և անպայման դրանք պատրաստել մայրենի լեզվով։ «Օգտագործեք ձեր լեզուն, թեկուզ եթե սխալներ եք անում․․․ կարևորը լեզուն օգտագործելն է»․-նշում է Մարկ Գրիգորյանը։
Հանդիպման ընթացքում խոսվեց ազգային փոքրամասնությունների կրթական և այլ խնդիրների շուրջ։ Հետաքրքիր քննարկումից հետո Մարկ Գրիգորյանը պատասխանեց մասնակիցների հարցերին։