Minority Talks Մարիա Լազարևայի հետ

Հարցազրույց Հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևայի հետ

Ինքնությունը պահպանելու իրավունք (Պոդկաստ)

Հայերի իրավունքներն էլ են խախտվում, ինչու՞ պետք է եզդիների համար լրացուցիչ իրավունքներ լինեն։ Արդյոք գիտե՞մ իմ մշակույթի մասին։ Արդյոք գիտե՞մ իմ լեզուն։ Գիտե՞մ արդյոք, թե ով եմ։ Արդյո՞ք գիտեմ, թե իմ պապերը որտեղից են եկել Հայաստան։

Nexşê Wetan եզդիական անսամբլ

Հայրենիքի նախշեր (Nexşê Wetan) երաժշտական անսամբլը շարունակում է իր աշխատանքը։ Շուրջ երկու ամիս է 7-18 տարեկան եզդի երիտասարդները հաճախում են վոկալի դպրոց։ Դասընթացների արդյունքն այս կարճ ժամանակահատվածում արդեն տեսանելի է։ Ուսումնական փուլն ավարտելուց հետո անսամբլը հանդես կգա համերգային ծրագրերով Հայաստանի եզդիաբնակ մարզերում։ Նախագծի նպատակը եզդիական հին ֆոլկլորիկ երգերն ու երաժշտությունը վեր հանելը, դրանց նոր շունչ […]

previous arrow
next arrow
Slider
Home > 2020 > Փետրվարի

Մնջախաղի վարպետ՝ Արսեն Փոլադովը

Նա այնքան սիրեց մնջախաղը, որ իր դստերը անվանեց «Բեզար» (եզդերենից թարգմանաբար՝ լուռ, )։ Նա քիչ էր խոսում, հիմնականում լուռ էր, սակայն այնքա՜ն ասելիք կար իր լռության մեջ։ Continue reading Մնջախաղի վարպետ՝ Արսեն Փոլադովը

Եզդիները նշում են Խըդըր Նաբիի (Խըդըր Էլիասի) տոնը

Եզդիները նշում են Խըդըր Նաբիի և (կամ) Խըդըր Էլիասի տոնը։ Այն եզդիական կարևոր ազգային տոներից է, որը նշվում է փետրվար ամսվա 13-ից հետո առաջին ուրբաթ օրը։

Եզդիների ինքնության պահպանման և ազգային, հոգևոր-մշակութային միասնության գործում այս տոնը կարևոր նշանակություն ունի։ Դարեր ի վեր եզդիները իրենց իղձերի, ցանկությունների, նպատակների իրականացումը կապել են Խըդըր Նաբիի և Խըդըր Էլիասի անվան հետ։ Continue reading Եզդիները նշում են Խըդըր Նաբիի (Խըդըր Էլիասի) տոնը

Ինչու՞ Հայաստանը մոնոէթնիկ երկիր չէ

Մենք բոլորս պետք  հասկանանք, որ մոնոէթնիկ երկիր  լինելը հին, սոցիոլոգիական կատեգորիա է, որը կորցրել է իր արդիականությունը։  Հայաստանում ապրում են 11 ազգային փոքրամասնություններ և, երբ մենք նշում ենք, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, մենք որոշում ենք կայացնում չճանաչել այս մարդկանց և մեր երկիրը դիրքավորել որպես մի երկիր, որտեղ բնակվող միակ էթնիկ խումբը հայերն են: Continue reading Ինչու՞ Հայաստանը մոնոէթնիկ երկիր չէ

Ինչու՞ երեխաներին թույլ տալ ամուսնանալ այն տարիքում, երբ, օրինակ, նրանք իրավունք չունեն քվեարկելու կամ օրենքով սահմանված այլ պայմանագրեր կնքելու:

Յուրաքանչյուր տարի 12 միլիոն աղջիկ ամուսնանում են մինչև 18 տարեկան լրանալը։ 

Ավելի քան 650 միլիոն կին և շուրջ 150 միլիոն տղամարդ տառապում են վաղ ամուսնության հետևանքներով

Իսկ ի՞նչ է ասում միջազգային իրավունքը վաղ ամուսնությունների մասին։  Continue reading Ինչու՞ երեխաներին թույլ տալ ամուսնանալ այն տարիքում, երբ, օրինակ, նրանք իրավունք չունեն քվեարկելու կամ օրենքով սահմանված այլ պայմանագրեր կնքելու:

Վերջին 2-3 տարիների ընթացքում 12 աշակերտ, հիմնականում՝ աղջիկներ դուրս են մնացել դպրոցից․ Եղեգնուտի դպրոցի տնօրեն

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում, որը մարզկենտրոն Արմավիրից գտնվում է 11 կմ հարավ-արևելք, իսկ մայրաքաղաք Երևանից 37 կմ հեռավորության վրա, մեծ թվով եզդիներ են ապրում, ովքեր հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, հողագործությամբ և անասնապահությամբ։ Continue reading Վերջին 2-3 տարիների ընթացքում 12 աշակերտ, հիմնականում՝ աղջիկներ դուրս են մնացել դպրոցից․ Եղեգնուտի դպրոցի տնօրեն

Եթե եզդիները Հայաստանից հեռանան, ինչ-որ բան հստակ կպակասի Հայաստանում

Եթե եզդիները Հայաստանից հեռանան, ինչ-որ բան հստակ կպակասի Հայաստանում: Խիրատ Մեդիայի հերթական հարցումը եզդիների թեմայով Երևանում։

Continue reading Եթե եզդիները Հայաստանից հեռանան, ինչ-որ բան հստակ կպակասի Հայաստանում

Եզդի անասնապահները՝ խարդախության զոհ

Անասնապահությամբ զբաղվող բազմաթիվ եզդիներ շուրջ մեկ ամիս է բարձրաձայնում են այն մասին, որ իրենցից խաբեությամբ մեծ քանակությամբ մանր եղջերավոր անասուն են տարել և առ այսօր իրենց որևէ փոխհատուցում չեն տվել։ Continue reading Եզդի անասնապահները՝ խարդախության զոհ

Հայաստանում է տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի փորձագետների խումբը

Հայաստանում է տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի փորձագետների խումբը: Մոնիթորինգ խմբի գլխավոր նպատակն է քննել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների իրական դրությունը Երկրում, գնահատել Մասնակից երկրի կողմից պարտավորությունների կատարումը և Continue reading Հայաստանում է տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի փորձագետների խումբը

Ֆերիկ եզդիաբնակ համայնքում երիտասարդության համար որևէ հետաքրքրություն գտնելը բարդ է

 

Ֆերիկ համայնքը, որը գտնվում է Վաղարշապատից 5, իսկ մարզկենտրոնից 17 կմ հեռավորության վրա, ամբողջությամբ եզդիաբնակ է։ Նախկինում գյուղը մի քանի անուններ է ունեցել՝ Կարականչի, Կյուրականլու, Ղարաղանլի, Քարաքանլի, Քրդաշեն։ Ներկայիս անվանումը գյուղը ստացել 1978թ․-ին  ի պատիվ եզդի հեղափոխական գործիչ  Ֆերիկ Պոլատովի։ Continue reading Ֆերիկ եզդիաբնակ համայնքում երիտասարդության համար որևէ հետաքրքրություն գտնելը բարդ է

Ջնտայար շեխեր

Այս տեսաֆիլմը պատմում է եզդիական հոգևոր դասին պատկանող Ջնտայար շեխերի մասին, ովքեր ըստ եզդիական կրոնական հավատալիքի՝ հատուկ օժտվածություն ունեցող շեխեր են և օգնում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց, ինչպես նաև կատարում են վերջիններիս բարի նպատակները․․․ Continue reading Ջնտայար շեխեր