Ազգային փոքրամասնությունների մասին օրենքի ընդունումը չափազանց կարևոր է

Ազգային փոքրամասնությունների մասին օրենքի ընդունումը չափազանց կարևոր է


Posted in Մարդու իրավունքներ

Հայաստանի Հանրապետրությունը լինելով ժողովրդավար երկիր, մաս է կազմում Եվրոպայի խորհրդին և վավերացրել է Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան և տարածաշրջանային կամ տեղաբնիկ ժողովուրդների եվրոպական խարտիան:

Այս կոնվենցիաներով Հայաստանը պարտավորվել է պաշտպանել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքները: Այս կառույցները նաև Հայաստանին պարտավորեցնում էին ստեղծել ազգային փոքրամասնությունների մասին օրենք ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով: Այսպիսի օրենքներ ունեն Խորվաթիան, Ուկրանիան, Սերբիան և այլ երկրներ, որոնք ունեն ազգային փոքրամասնություններ և ներառական հասարակություն ունենալու համար ստեղծում են այսպիսի օրենք: Հայաստանի հանրապետությունում այս օրենքը սկսեց շրջանառվել 2016 թվականից, 2019 թվականին այն դրվեց հանրային քննարկման ի դրաֆթ հարթակում և չնայած օրենքում առկա բացերին օրենքի ընդունումը անհրաժեշտություն է, հակառակ դեպքում չունենալով ինքնությունը պահպանելու և հասարակական քաղաքական կյանքին մասնակցելու մեխանիզմներ, ազգային փոքրամասնությունները կկորցնեն իրենց ինքնությունը և Հայաստանում դե ֆակտո կլինի ընդամենը մեկ ազգ: Օրենքի ընդունումը բազմիցս ենթարկվում է շահարկումներ, սակայն կարևոր է հասկանալ, որ այսպիսի օրենքները շատ կարևոր են ժողովրդավար հասարակության կայացման գործում:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram