Գերմանիան ճանաչեց Սինջարի եզդիների ցեղասպանությունը․ Ի՞նչ նշանակություն այն կարող է ունենալ

Գերմանիան ճանաչեց Սինջարի եզդիների ցեղասպանությունը․ Ի՞նչ նշանակություն այն կարող է ունենալ


Posted in Լուրեր

Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը ևս վերջերս միացավ միջազգային այն պետություններին, որոնք պաշտոնապես ընդունեցին և դատապարտեցին 2014-ին Իսլամական պետություն խմբավորման կողմից իրականացված Սինջարի եզդիների ցեղասպանությունը՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Իրաքում եզդիական փոքրամասնությանը օգնություն ցուցաբերելու համար։

Բանաձևը կոչ է անում Գերմանիայի դատական համակարգին շարունակել քրեական գործերը Գերմանիայում կասկածվողների հանդեպ, իսկ կառավարությանը՝ ավելացնել աջակցությունն Իրաքում հանցագործությունների ապացույցների հավաքման համար, մեծացնել ֆինանսավորման չափը՝ եզդիների ավերված համայնքները վերականգնելու համար։
Կոչ է արվում նաև կատարել եզդիների դեմ հանցագործությունների փաստագրում՝ պատմական հաշվետվողականությունն ապահովելու և Բաղդադի վրա, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով, ճնշում գործադրելու համար։

Նշենք, որ ցեղասպանության ճանաչման օրենքի նախագիծը նախաձեռնվել է դեռևս երկու տարի առաջ գերմանաբնակ եզդի ակտիվիստ, «Եզդիների գործերի գրասենյակ» ՀԿ ղեկավար Գոհդար Ալքայիդիի կողմից։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram