Եթե ծնողները թույլ տային իրենց երեխաները գային դպրոց մինչև վերջ, մենք շատ լավ եզդիական սերունդ կունենայինք․ Արևիկի դպրոցի տնօրեն

Եթե ծնողները թույլ տային իրենց երեխաները գային դպրոց մինչև վերջ, մենք շատ լավ եզդիական սերունդ կունենայինք․ Արևիկի դպրոցի տնօրեն


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Արմավիրի մարզի Արևիկ համայնքի դպրոցի տնօրեն Արուսյակ Ավագյանը Խիրատ մեդիայի հետ եզդիների կրթական խնդիրների շուրջ զրույցում նշեց, որ դպրոցում սովորող ավելի քան 100 եզդի աշակերտներից շատերը սեր ու ձգտում ունեն կրթության նկատմամբ, այդ թվում շատ աղջիկներ։ Նախկին տարիների համեմատ հիմա բավականի դրական տենդենց կա այդ աումով և նույնիսկ անցյալ տարի եղել է ԲՈՒՀ ընդունված եզդի աշակերտ։ Ըստ տնօրենի՝ Արևիկում ևս, սակայն, այսպես կոչված ազգային «ավանդույթներն» ու կարծրատիպերը գործում են եզդինեի մոտ, երբ աղջիկ երեխաներին որոշ ծնողներ դուրս են թողնում դպրոցից տարբեր պատճառներվ․․․ «Ճիշտն ասած ես միջամտում եմ՝ ես ինքնս որպես տնօրեն, պահանջում եմ, որ եզդիները գան դպրոց, ծնողների հետ աշխատանք եմ կատարում, սատար եմ կանգնում ամեն հարցում, ես աշխատանք եմ տանում այս ուղղությամբ․․․»։ Տարրական դպրոցներում եզդի երեխաների հայերենով հաղորդակցման խնդիրը այդքան սուր չէ Արևիկում։ «Մինչև հինգ տարեկան եզդի երեխաների 80 տոկոսը հենց հիմա հարևան գյուղի նախակրթարան է հաճախում․․․ գալիս են էստեղ, մենք ակցենտի կամ հաղորդակցման խնդիր չենք տեսնում, միայն կարող է Ռուսատանից տեղափոխված լինեն, որոնց հետ դժվար է, բայց դասվարները շատ լավ աշխատում են այդ ուղղությամբ ․․․»,- նշում է տնօրենը։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյությում։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram