“Nexşê Wetan” եզդիական անսամբլ


Հայրենիքի նախշեր (Nexşê Wetan) երաժշտական անսամբլը շարունակում է իր աշխատանքը։ Շուրջ երկու ամիս է 7-18 տարեկան եզդի երիտասարդները հաճախում են վոկալի դպրոց։

Դասընթացների արդյունքն այս կարճ ժամանակահատվածում արդեն տեսանելի է։ Ուսումնական փուլն ավարտելուց հետո անսամբլը հանդես կգա համերգային ծրագրերով Հայաստանի եզդիաբնակ մարզերում։ Նախագծի նպատակը եզդիական հին ֆոլկլորիկ երգերն ու երաժշտությունը վեր հանելը, դրանց նոր շունչ հաղորդելը և եզդի երիտասարդների շրջանում եզդիական ժողովրդական երգի տարածումն է։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *