Երասխահունը հրաժեշտ է տալիս իր հերոսին

Երասխահունը հրաժեշտ է տալիս իր հերոսին


Posted in Լուրեր

Երասխահունը հրաժեշտ է տալիս իր հերոսին․․․
Այսօր վերջին հրաժեշտը տվեցին ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս արիաբար նահատակված եզդի զինծառայող Մանվել Թամոյանին։

Մանվելն իր երկվորյակ եղբոր հետ պաշտպանում էր Արցախի սահմանները, նրանից լուր չկար 15 օր։  Ազգությամբ եզդի երկվորյակ եղբայրներից Մանվել Թամոյանը զոհվել է հոկտեմբերի 17-ին:

Մանվել և Սամվել Թամոյաններն իրենցից մեծ երկու եղբայր ունեին, տարիներ առաջ եղբայրներից մեկը մահացել էր: Եղբայրները ծառայում էին Մադաղիսում: Ռազմական գործողությունների ժամանակ գտնվել են տարբեր դիրքերում՝ 200 մետր հեռավորության վրա, եղբայրը՝ Սամվելը Թամոյանը, տեսել է թե ինչպես է եղբոր դիրքը պայթեցվում, բայց չի հավատացել, որ եղբայրը զոհվել է, սկզբում նրան ասել են՝ եղբայրդ վիրավոր է, մտածել է հնարավոր է՝ եղբայրը շրջափակման մեջ է ընկել և թաքնվել է ընկերների հետ:

Զոհվածների ցուցակում անունը չի եղել, ընտանիքը մտածել է, թե ողջ է, բայց հոկտեմբերի 29-ին Էջմիածին քաղաքի դիահերձարանում ճանաչել են մարմինը:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram