Նվեր-փաթեթներ Արցախցի փոքրիկների համար

Նվեր-փաթեթներ Արցախցի փոքրիկների համար


Posted in Լուրեր

Ադրբեջանի կողմից սանձազերված լայնածավալ ռազմական հարձակման արդյունքում Արցախի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ տեղահանվել են իրենց տներից, իսկ երեխաները հակամարտության առավել խոցելի զոհերն են:

«Նվեր-փաթեթ արցախցի փոքրիկների» սոցիալական նախաձեռնությունը ստեղծվել է Արցախից տեղահանված երեխաների առօրյան փոքր-ինչ թեթևացնելու և հարմարավետ դարձնելու համար: Նվեր-փաթեթը պարունակում է հիգիենայի և անձնական խնամքի անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև գրքեր և խաղեր` ըստ տարիքային խմբի:

Նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն անձնական օգտագործման և հիգիենայի իրեր տրամադրելու, այլև Արցախից տեղահանված երեխաներին ուշադրություն և ջերմություն ցուցաբերելու համար: «Նվեր–փաթեթ արցախցի փոքրիկներին» նախաձեռնությունն իրականացվում է անհատ քաղաքացիների և Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոնի աջակցությամբ: Մեր գործընկերների շնորհիվ մենք հնարավորություն ունենք ձեռք բերել անհրաժեշտ պարագաները շուկայականից ցածր գներով, ինչի արդյունքում յուրաքանչյուր նվեր-փաթեթի ինքնարժեքը կազմում է 5000 դրամ (10 դոլար):

Նախաձեռնությանը կարող եք աջակցել մասնակցելով այս դրամահավաքին՝

https://www.facebook.com/donate/377991960069552

 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram