Սաշիկ Սուլթանյանը մասնակցում է ՄԱԿ-ի հռչակագրի 30-ամյակին նվիրված ֆորումին

Սաշիկ Սուլթանյանը մասնակցում է ՄԱԿ-ի հռչակագրի 30-ամյակին նվիրված ֆորումին


Posted in Լուրեր

Վիեննայում այս օրերին տեղի ունեցավ Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանային ֆորումը նվիրված ազգային կամ էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքներին։ Այս անգամ ֆորումը նվիրված է ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 30-ամյակին։ Ֆորումը անցկացվում է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ, նպատակն է վեր հանել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման լավագույն մեխանիզմները, ինստիտուտները՝ ապահովելով ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցությունը այդ կարգավորող նորմերի մշակմանն ու պահպանմանը։

Ֆորումի նպատակն է վեր հանել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման լավագույն մեխանիզմները, ինստիտուտները՝ ապահովելով ազգային փոքրամասնույթունների արդյունավետ մասնակցությունը այդ կարգավորող նորմերի մշակմանն ու պահպանմանը։

Ֆորումին մասնակցումմ են մի շարք երկրների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ՝ ներառյալ ՄԱԿ-ի հատուկ մարմինները մասնակցությամբ, մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպություններ, ակադեմիկոսներ և փոքրամասնությունների հարցերով փորձագետներ։

Ֆորումին մասնակցում է նաև «Մարդու իրավոււնքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram