Խիրատ լուրեր 07․05․2022

Խիրատ լուրեր 07․05․2022


Posted in Լուրեր

??Վիեննայում տեղի ունեցավ Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանային ֆորումը նվիրված ազգային կամ էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքներին։ Այս անգամ ֆորումը նվիրված էր ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 30-ամյակին։

??Շանգալում իրաքյան բանակի և Եզդիների դիմադրության ուժերի ստորաբաժանումների միջև կրկին բախումներ են տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են աղբյուրները՝ Իրաքի բանակը ռմբակոծության է ենթարկում եզդիաբնակ Շանգալի մարզը:

??Այս բախումների մասին իրաքցի պպատգամվորները մեկնաբանում են, որ Իրաքյան բանակի վերջերս տեղակայումը Շանգալում նպատակ ունի վերականգնել կայունությունը և անօրինական զինյալներին դուրս մղել այդ տարածքից։

??Վաշինգտոնն աջակցում է եզդիներին,- այս մասին նշում է Իրաքի և Իրանի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջենիֆեր Գավիտոն՝ նշելով նաև, որ ԱՄՆ-ն հիասթափված է Սինջարրում անվտանգության և վարչարարության հետ կապված որոշ հիմնական խնդիրներից։

??Հոլիվուդյան աստղ դերասանուհի, Օսկար մրցանակի դափնեկիր, հումանիստ Անջելինա Ջոլին աջակցություն է հայտնել խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր եզդի իրավապաշտպան Նադյա Մուրադին։

 

 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram