«Քաղաքական և հասարակական կյանքում ազգային փոքրամասնությունների մասնակցությունը ցածր է»․ԵԽ

«Քաղաքական և հասարակական կյանքում ազգային փոքրամասնությունների մասնակցությունը ցածր է»․ԵԽ


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Եվրոպայի խորհրդի Շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի վերջին այցի շրջանում արձանագրած մտահոգիչ կետերի ցանկում տեղ է գտել նաև ՀՀ քաղաքական և հասարակական կյանքին ազգային փոքրամասնությունների ցածր ներկայացվուծությունը։

Այո, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքները դեռևս լիարժեքորեն չեն կենսագործվում հասարակական և հատկապես քաղաքական կյանքի հնարավոր բոլոր ոլորտներում։ Չնայած նրան, որ այսօր ՀՀ-ում ազգային փոքրամասնությունները ազգային մեծամասնության հետ ունեն ինտենսիվ համակեցություն, այնուամենայնիվ՝ քաղաքական և հասարակական կյանքում նրանց արդյունավետ և իմաստալից մասնակցությունը ցածր ցուցանիշ ունի։

Որպեսզի փոքրամասնությունն ապահովի իր հասարակական-քաղաքական կյանքում մասնակցությունը, թերևս անրաժեշտ է, որ պետական կամ տեղական կառավարման մարմիններում չձևավորվի նրանց միայն արհեստական մասնակցությունը, քանզի դա կարող է հանգեցնել ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման ձախողմանը:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram