Posted in ՄշակույթLeave a Comment on Մեր կողքին․ Ռուստամ Մախմուդյան

Մեր կողքին շարքի այսօրվա հերոսը ՀՀ-ում լայն ճանաչում ունեցող, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում մեծ ավանդ ունեցող, Հայաստանի 10-ը լավագույն դատավորների ցանկում ընդգրկված, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանն է։ Ռուստամ Մախմուդյանը պատմում է իր՝ որպես մասնագետի և անձի կայացման գործում Ալագյազ համայնքի դերի, պետական և հասարակակն տարբեր ոլորտներում իր անցած բուռն պրոֆեսիոնալ ուղղու, իր գերդաստանի նշանավոր անձանց, Հայաստան աշխարհի և հայ-եզդիական բարեկամության մասին։ Continue reading “Մեր կողքին․ Ռուստամ Մախմուդյան”




Posted in ՄշակույթLeave a Comment on Հայաստանի էթնիկ գույները․Մոլոկաններ

Մոլոկանները քրիստոնեության կրոնական ուղղության ներկայացուցիչներ են, որոնք այլաբանորեն և խորհրդանշական ձևով են մեկնում Աստվածաշունչը, չեն ընդունում եկեղեցական հիերարխիան, սրբապատկերները և խաչի պատկերները։ Այս յուրօրինակ էթնիկ խմբի կյանքը, մշակույթն ու կենցաղը լուսաբանելու նպատակով Խիրատի թիմը այցելել էր Հայաստանի միակ ամբողջությամբ մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովո համայնք։ Continue reading “Հայաստանի էթնիկ գույները․Մոլոկաններ”




Posted in ՄշակույթLeave a Comment on Ովքե՞ր են եզդիները․պատասխանում են եզդի փոքրիկները

«Խիրատ Երեխաներ» հաղորդաշարի առաջին թողարկման ընթացքում եզդի փոքրիկները իրենք են ներկայացնում, թե ովքե՞ր են եզդիները: Continue reading “Ովքե՞ր են եզդիները․պատասխանում են եզդի փոքրիկները”




Posted in ՄշակույթLeave a Comment on Ձիակերպ գերեզմաններ․ ի՞նչ են դրանք խորհրդանշում

Հնում եզդի ժողովրդի մոտ տարածված գերեզմանաքարերի տեսակ կար, որն այցելուների մոտ առաջացնում էր հետաքրքրություն։ Գուցե դուք էլ այցելել եք եզդիներով բնակեցված համայնքներ և նկատել եք ձիակերպ գերեզմանները ու ձեզ մոտ հարց է առաջացել, թե ի՞նչ են դրանք խորհրդանշում։ Ձիակերպ կամ խոյակերպ շիրմաքարերը, որոնք հայերի շրջանում կառուցելը նույնպես ընդունված է եղել, տեղացիների բնորոշամբ,կառուցվել են 1918 թվականի ազատամարտերի ուժեղ հեծյալ ռազմիկների գերեզմաններին։ Continue reading “Ձիակերպ գերեզմաններ․ ի՞նչ են դրանք խորհրդանշում”




Posted in ՄշակույթLeave a Comment on Մեր կողքին․ Զինա Թեմուրովա

Տեսանյութը պատմում է Աշտարակ ԲԿ մանկական բաժանմունքի վարիչ ազգությամբ եզդի Զինա Թեմուրովայի մասին։ 48 կիլոգրամ կշռող փոքրամարմին մեր հերոսը, պարզվում է՝ բազում մանուկների կյանքեր է փրկել, այդ մասին համեստորեն խոսում է ոչ միայն ինքը, այլ նաև՝ դրսում Հայաստանի տարբեր մարզերից բժշկուհու մոտ ժամանած և իրեն համբերատար սպասող մայրիկները։ Continue reading “Մեր կողքին․ Զինա Թեմուրովա”




Posted in ՄշակույթLeave a Comment on «Ռոժա մազալա»՝ մահացածների հիշատակի օր

Հայաստանում նշվեց Եզդի ժողովրդի համար կաևոր օրերից համարվող «Ռոժա մազալան»՝ մահացածների հիշատակի օրը: Օրվա խորհուրդը մահացածների հիշատակումն է։Արտերկրում բնակվող եզդիական համայնքը իր պարտքն է համարում ամեն տարի այս օրը գալ Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց մահացած հարազատներին։ Continue reading “«Ռոժա մազալա»՝ մահացածների հիշատակի օր”




Posted in ՄշակույթLeave a Comment on Կրթության արգելքը եզդիական համայնքում․ մի՞ֆ, թե՞ իրականություն

Այն, որ եզդիական համայնքը բավական պահպանողական է ազգային ավանդույթների պահպանման տեսանկյունից, այդպես գիտեն շատերը։ Շատերն այսօր ունեն նաև ընդունված կարծրատիպեր, որ կրթություն չստանալը եզդիների շրջանում կրոնական արգելք է կամ ազգային ավանդույթ։ Continue reading “Կրթության արգելքը եզդիական համայնքում․ մի՞ֆ, թե՞ իրականություն”




Posted in ՄշակույթLeave a Comment on ՃՇՀԱՀ․ Կարևորելով կրթությունը

Խիրատ Մեդիան մեկնարկել է մեդիաարշավ՝ «Նպաստելով կրթության դերի բարձրացմանը եզդիական համայնքում» խորագրով։ Նպատակն է եզդի երիտասարդների շրջանում առաջացնել ձգտում դեպի բարձրագույն կրթությունը։ Տեսանյութը պատմում է Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի, ինչպես նաև այդ համալսարանի շրջանավարտ հիմա արդեն նույն համալսարանում դասախոս և լաբարատորիայի վարիչ Նամաթ Նամաթյանի մասին։ Continue reading “ՃՇՀԱՀ․ Կարևորելով կրթությունը”




Posted in ՄշակույթLeave a Comment on Նոր Արտագերս. բազմամշակութային համայնք

Արմավիրի մարզի Նոր Արտագերս hամայնքը բացառիկ է․ այստեղ մշակութային բազմազանություն է․ բնակվում են հայեր, եզդիներ, ասորիներ,մինչև անգամ բելոռուսներ և ուկրաինացիներ։ Տեղի բնակիչները տարիներ շարունակ հարաբերվելով միմյանց մշակույթների հետ, արդեն անգիր գիտեն մեկը մյուսի ազգային կոլորիտը, ադաթն ու ավանդույթը։ Հենց իրենք են փաստում՝ հայերը ասորիների ու եզդիների ազգային տոնակատարություններին են մասնակցում և հակառակը։Գյուղը նախկինում կոչվել է Փոքր Շահրիար կամ տեղացիների նշմամբ՝ Ռսի Շահրիար։ Continue reading “Նոր Արտագերս. բազմամշակութային համայնք”




Posted in ՄշակույթLeave a Comment on

Արմավիրի մարզի Արմավիր գյուղում անցկացվեց «Միասնություն» խորագիրը կրող միջմշակութային միջոցառումը։ Արմավիրի մարզի 23 համայնքից 23 պարային խմբեր ներկայացրեցին հայկական մշակույթը ․այս մշակութային խաչմերուկում իրենց ազգային պարերը ներկայացրեցին նաև Ամասիա համայնքի միջնակարգ դպրոցի եզդիական պարային խումբը։ Continue reading “”




Follow by Email
YouTube
YouTube
Instagram