Վերջին հրաժեշտ Արցախում զոհված եզդի զինծառայող Օթար Ամարյանին


Հայրենի գյուղում վերջին հրաժեշտը տվեցին Արցախում նահատակված եզդի հերոսին։ Օթար Ամարյանը իրական հայրենասեր էր,  երկու տարի առաջ վերադարձել էր Հայաստան և զորակոչվել Հայոց Բանակ։ Պատերազմը սկսվելու առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում՝ թշնամուն պատճառելով մեծ կորոստներ։ Զինակից ընկերներին քաջալերում էր, մշտապես կրկնում էր՝ «ավելի լավ է ընկնել քաջի մահով, քան թշնամուն զիջել մի թիզ հող»։

Նոյեմբերի 5-ին Սիլիկյան թաղամասը (3-դ գյուղ) հրաժեշտ տվեց իր հերոսին։ 22-ամյա եզդի զինծառայող Օթար Ամարյանը զոհվել էր հոկտեմբերի 31-ին Մարտունիի պաշտպանության համար մղված համառ մարտերում։

 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *