Խիրատ Մեդիան շարունակում է իր փոդքաստ հաղորդումների շարքը։
Այս անգամ հավաքվել ենք Խիրատի տաղավարում և զրուցել հայկական մեդիայում եզդիների մասին տարածված խնդրահարույց մեդիանյութերի մասին։
Կարծրատիպային մեդիանյութներին իրենց մասնագիտական մեկնաբանություններն են տվել Խիրատ Մեդիայի խմբագիր Մուրազ Շամոյանը և լրագրող Շուշանե Սաքունցը։
Author: Muraz Shamoyan
Խիրատ Մեդիան շարունակում է իր #փոդքաստ հաղորդումների շարքը և դուք լսում եք մեր հինգերորդ էպիզոդը։
Այս հաղորդմանը զրուցել եմ Սոսե Զաքարյանի հետ։
Սոսեն երկար ժամանակ աշխատել է Խիրատ Մեդիայում։
Նա մեզ պատմել է Խիրատ Մեդիայի գործունեության, իր առջև դրված խնդիրների և մարտահրավերների մասին։
Continue reading “Մեդիան և ազգային փոքրամասնությունները․Սոսե Զաքարյան”
Դեռ 2000-ական թվականներից #Հայաստանի մի շարք #եզդիաբնակ համայնքներում դասավանդվում է եզդիերեն լեզու առարկան։ Խիրատ մեդիայի այս հաղորդման շրջանակներում խոսել ենք #եզդիերեն լեզվի դասավանդման խնդիրների մասին, որոնց անդրադարձել է ԵԽ խորհրդատվական կոմիտեն։
Խիրատ Մեդիան շարունակում է իր #փոդքաստ հաղորդումների շարքը և դուք լսում եք մեր չորրորդ էպիզոդը։ Այս հաղորդմանը զրուցել եմ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ, «Խիրատ Մեդիա»-ի խմբագիր Մուրազ Շամոյանի հետ։ Պարոն Շամոյանը պատմել է Խիրատ Մեդիայի գործունեության, իր առջև դրված խնդիրների և մարտահրավերների մասին։
Եզդիերեն լեզվի դասավանդման խնդիրները Հայաստանում շարունակում են ակտուալ մնալ։ Այս մասին Խիրատ Մեդիայի տաղավարում խոսել ենք եզդիերեն լեզվի ուսուցչուհի` Լենա Միրզոյանի հետ։ Continue reading “Արտադասարանական խմբակի տեսքով եզդիերենի ուսուցումը արդյունավետ չէ. Լենա Միրզոյան”
Խիրատ Մեդիան շարունակում է իր պոդքաստ հաղորդումների շարքը։ Մեր երրորդ հաղորդմանը զրուցել ենք Զեմֆիրա Քալաշյանի հետ, ով երկար ժամանակ է ինչ աշխատում է Հանրային ռադիոյի եզդիերեն լեզվով թողարկվող հաղորդումների բաժնում։ Continue reading “Մեդիան և ազգային փոքրամասնությունները․ Զեմֆիրա Քալաշյան”
Ագգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության օրենսդրական մեխանիզմները Հայաստանում ներդրվել են բավական վաղուց՝ 1990ականներից սկսած, այդ թվում՝ վավերացնելով մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնցով ՀՀ-ում կերաշխավորվեն ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր երկրում։ Continue reading “Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերը առաջնահերթ են․ ՀՀ ՄԻՊ”
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»-ի կողմից իրականացվող «Նպաստելով եզդի ուսանողների և աշխատաշուկայի միջև կապի ամրապնդմանը» ծրագիրը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Հունիսի 8-ին «Եվրասիա Համագործակցություն հիմնադրամ» -ի գրասենյակում կայացավ ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Տեսանյութը ամփոփ պատմություն է ծրագրով իրականացված քայլերի մասին: Պատմում ենք ծրագրի ստեղծման պատմության, դրա անհրաժեշտության և կարևորության, տված հնարավորությունների և հիանալի արդյունքի մասին: Այս տեսանյութը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն երիտասարդների. Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում։
Տեսանյութի բովանդակության համար պատասխանատու է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»-ը։
Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության և ծրագիրն իրականացնող կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամի և Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի տեսակետների հետ։
Խիրատ Մեդիան շարունակում է իր պոդքաստ հաղորդումների շարքը և դուք լսում եք մեր երկրորդ էպիզոդը։
Այս հաղորդմանը զրուցել ենք Խիրատ Մեդիայի լրագրող Շուշանե Սաքունցի հետ։ Continue reading “Մեդիան և ազգային փոքրամասնությունները․Էպիզոդ 2”
ՀՀ Ազգային Ժողովում ասորական համայնքը ներկայացնող պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի հետ մեր տաղավարում քննարկեցինք, թե Հայաստանում ասորիները որպես ազգային փոքրամասնություն ինչպիսի՞ հիմնական խնդիրների են բախվում և թե ինչպիսի՞ն է պետության վերաբերմունքը և զգայունությունը ազգային փոքրամասնությունների բարձրացրած խնդիրներին։ Փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք Ազգային Ժողովում համայնքից ներկայացուցիչ ունենալը բավական է, որպեսզի համայնքի հիմնախնդիրները պատշաճ բարձրաձայնվեն, քանի որ ազգային փոքրամասնությանը ներկայացնող անձը ընտրվում է քվոտայով, սակայն կուսակցության խողովակով և համայնքն ուղղիղ մասնակցությւոն ընտրությանը չի ունենում։ Continue reading “Ինչպիսի՞ հիմնական խնդիրների է բախվում ասորական համայնքը ՀՀ-ում․ քննարկում Զեմֆիրա Միրզոևայի հետ”