ԵԽ Շրջանակային կոնվենցիայի փորձագիտական խումբը ՀՀ-ում կարծիքի ազատության համատեքստում քննադատել է մեր կառավրությանը՝ որպես առանցքային հիմք ընդունելով եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը, մասնավորապես մտահոգություն հայտնելով, որ Սաշիկ Սուլթանյանի դեպքը կարող է ռիսկային նախադեպ հանդիսանալ, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները այսուհետ վախենան իրենց կարծիքի ազատ արտահայտումից։

Թե՛ մեր և թե՛ հայաստանյան ու միջազգային իրավապաշտպան համայնքի համոզմամբ՝ այն որ այսօր մեր երկրում ազգային փոքրամասնությունների կարծիքի ազատությունը պաշտպանված և երաշխավորված է, մեղմ ասած՝ վիճելի է։

Continue reading “Եզդի իրավապաշտպանի հետապնդումը վտանգներ է ստեղծում կարծիքի ազատության համար. ԵԽ խորհրդատվական կոմիտե”




Խիրատ Մեդիան սկսել է նոր պոդքաստ հաղորդումների շարք, որտեղ կքննարկենք ազգային փոքրամասնությունների մասին հայաստանյան լրատվամիջոցներում լուսաբանվող նյութերի մասին։ Continue reading “Մեդիան և ազգային փոքրամասնությունները․ Առաջին էպիզոդ”




Հայրենական մեծ պատերազմը ծավալվել է 1941-1945 թվականներին։ Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա) առանց նախապես հայտարարելու հարձակվել են Խորհրդային Միության վրա։ Հայրենական մեծ պատերազմ եզրույթը հիմնականում օգտագործվում է նախկին Խորհրդային Միության երկրներում։ Continue reading “Հայրենական մեծ պատերազմին մասնակցած եզդի մտավորականները”




Եվրոպայի խորհրդի Շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի վերջին այցի շրջանում արձանագրած մտահոգիչ կետերի ցանկում տեղ է գտել նաև ՀՀ քաղաքական և հասարակական կյանքին ազգային փոքրամասնությունների ցածր ներկայացվուծությունը։

Այո, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքները դեռևս լիարժեքորեն չեն կենսագործվում հասարակական և հատկապես քաղաքական կյանքի հնարավոր բոլոր ոլորտներում։ Չնայած նրան, որ այսօր ՀՀ-ում ազգային փոքրամասնությունները ազգային մեծամասնության հետ ունեն ինտենսիվ համակեցություն, այնուամենայնիվ՝ քաղաքական և հասարակական կյանքում նրանց արդյունավետ և իմաստալից մասնակցությունը ցածր ցուցանիշ ունի։

Որպեսզի փոքրամասնությունն ապահովի իր հասարակական-քաղաքական կյանքում մասնակցությունը, թերևս անրաժեշտ է, որ պետական կամ տեղական կառավարման մարմիններում չձևավորվի նրանց միայն արհեստական մասնակցությունը, քանզի դա կարող է հանգեցնել ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման ձախողմանը:

Continue reading “«Քաղաքական և հասարակական կյանքում ազգային փոքրամասնությունների մասնակցությունը ցածր է»․ԵԽ”




Խիրատ Մեդիայի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԵԽ-ի Շրջանակային կոնվենցիայի Հայաստանի վերաբերյալ 5-րդ զեկույցը և դրան ի պատասխան ՀՀ կառավարության կողմից արված մեկնաբանությունների փաթեթը, որտեղ շատ «հետաքրքրական» նկատառումներ կան։

ՄԻԵԿ ՀԿ նախագահ Մուրազ Շամոյանի հետ քննարկեցինք զեկույցում տեղ գտած առանցքային թեմաները, դրանց առնչությամբ Հայաստանի կառավարության մոտեցումը և «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի դիրքորոշումը։




Չարշամա Սարսալե ՝ Միջագետքի հնագույն պաշտամունքներից սկիզբ առնող եզդիական ազգային տոն, որը համարվում է եզդիների ազգային Նոր Տարին։
Ողջ աշխարհի եզդիները ամեն տարի ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը տոնում են որպես աշխարհի արարման ավարտի օր։
Ըստ եզդիական ավանդության՝ մի քանի հազար տարի առաջ այս օրը Մալաքե Թաուս հրեշտակապետն իջել է երկիր ու Աստծո պատգամները տվել եզդիներին, այդ իսկ պատճառով չորեքշաբթին եզդիների մոտ սուրբ օր է։
Մինչ չորեքշաբթի բուն տոնի սկսվելը՝ նախորդող երեքշաբթի օրը երեկոյան եզդիները հավաքվում են իրենց սուրբ տաճարի մոտ, շնորհավորում միմյանց, երգում-պարում, որից հետո մոմավառության կամ ճրագալույցի արարողակարգն է։ Եզդիները աշխարհի արարումը կապում են նաև գարնան գալուստի հետ։
Ծիսակարգի մաս է կազմում նաև չորս գույնով ձվեր ներկելը՝ սպիտակ, դեղին, կանաչ և կարմիր, որը խորհրդանշում է աշխարհի արարումը։

Continue reading “Չարշամա Սարե Սալե․ Եզդիները նշում են նոր տարին”




Շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեն հրապարակել է Հայաստանի մասին իր 5-րդ զեկույցը, որտեղ ի դեպ ընդգծված կետեր կան, որոնցում ՀՀ կառավարությունը իր երկրում ապրող ազգային փոքրամասնություննեի իրավունքների պաշտպանության գործում ունի բավական նկատելի թերացումներ, որոնց մասին շարունակաբար խոսել է նաև Խիրատ Մեդիան։
Խիրատ մեդիան կանդրադառնա Շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի զեկույցին ի պատասխան ՀՀ կառավարության կողմից արված մեկնաբանություններին։
ՀՀ կողմից արված ուշագրավ հակադարձ պնդումներից այս անգամ առանձնացրել ենք եզդի աղջիկների վաղ և հարկադիր ամուսնությունների բացասական պրակտիկան, որը մեր պետության կողմից մինչ օրս դիտարկվում է որպես «եզդիական ազգային ավանդույթ»։ Continue reading “Եզդի աղջիկների վաղ ամուսնություն․ Շրջանակային կոնվեցիայի խորհուրդը՝ ՀՀ կառավարության թերացումների մասին”




Նազիկ Կակոյանը Արագածոտնի մարզի Ռյա Թազա եզդիաբնակ համայնքի դպրոցի տնօրենն է, ազգությամբ եզդի։ Continue reading “Մեր կողքին․ Նազիկ Կակոյան”




Այսօր հյուրընկալվել էինք Ռյա Թազա գյուղ՝ եզդիական ամենագեղեցիկ տոներից մեկին ներկա գտնվելու, քանի որ հայաստանաբնակ եւ աշխարհի եզդիները թխում են տարեսկզբի Կլոճը։ Continue reading “Կլոճա Սար Սալե տոն՝ տարեմուտի կլոճ (գաթա)”




Կայացավ «Ալագյազ երիտասարդական ակումբ»-ի ամփոփիչ միջոցառումը, որն իրականացնում էր «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը»՝ «Պրահայի քաղհասարակության կենտրոն»-ի աջակցությամբ։ Continue reading “«Ալագյազ երիտասարդական ակումբ»-ի ամփոփիչ միջոցառում”