Մինչ 2021-ը, երբ Հայաստանում սկսվեց և մի քանի փուլով իրականացվեց համայնքների խոշորացման ծրագիրը, եթե եզդիական համայնքը պարբերաբար բարձրաձայնում էր, թե խառը բնակեցված համայնքներում ինչու՞ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը որպես համայնքապետ չի նշանակվում, այսօր այդ մասին ոչ միայն խոսելն է ավելորդ, այլ ազգությամբ եզդի ավագանու անդամներ ունենալն է եզդիական համայնքի համար երազանք դարձել։ Ազգային փոքրամասնությունների ցածր ներկայացվածության խնդիրը հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում միշտ էլ եղել է ակտուալ։ Continue reading “Եզդիական համայնքը և ՏԻՄ-երում նրանց մասնակցության մարտահրավերները”
Category: Լուրեր
Արտաշար գյուղը Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի կազմում է։ Գյուղում ապրում են հայեր և եզդիներ։ Գյուղում մի շարք խնդիրներ կան, որոնք ոչ խոշորացոմից առաջ, ոչ էլ հետո լուծում չեն ստանում։ Գյուղի ազգությամբ եզդի բնակիչներից մեկի խոսքերով՝ արդեն հոգնել են նույնիսկ խոսել իրենց խնդիրների մասին․ խնդիրներով զբաղվող մարմիններից նույնիսկ արձագանք չկա։ Continue reading “«Մեր գյուղի ճանապարհը քարտեզից դուրս է եկել»․ Արտաշար գյուղի բնակիչ”
Մարդու իրավունքների եզդիական կենտրոն հասարակական կազմակերպությունը և Խիրատ Մեդիա լրատվամիջոցը հյուրընկալվեցին Frontline Youth Network կազմակերպության կողմից իրականացվող «ՍերմանելOFF փոփոխությON» ամենամյա ամառային դպրոցին։
Հայ երիտասարդների համար այս հանդիպումը հետաքրքիր փորձառություն էր․ վերջիններս հնարավորություն ստացան ծանոթանալու, թե ովքե՞ր են եզդիները, ի՞նչ մշակույթ և կրոն ունեն, հետաքրքրվեցին եզդիական համայնքի կենցաղային և մշակութային առանձնահատկություններից։ Դասընթացի ընթացքում խոսվեց նաև ազգային փոքրամասնությունների մասին ճիշտ տեղեկատվություն ստանալու գործում մեդիայի կարևորության մասին, ազգային փոքրամասնությունների մասին տարածված բացասական կարծրատիպերի և միֆերի մասին։
Ամառային դպրոցի մասնակիցները ՄԻԵԿ-ի հետ այցելեցին Ռյա Թազայի եզդիական տաճար, որտեղ մասնակցեցին եզդիական կրոնական աղոթքի ծիսակատարությանը և տաճարի հոգևոր հովվի հետ զրույց ունեցան եզդիական կրոնի թեմատիկայով։ Մասնակիցները տպավորված էին հանդիպումով․ ըստ նրանց՝ նման դասընթացները անհրաժեշտ են հայ երիտասարդությանը, հենց թեկուզ միայն այն պատճառով, որ ճիշտ պատկերացումներ ունենան, թե ի՞նչ ազգեր են ապրում իրենց կողքին։ Continue reading “Ովքե՞ր են եզդիները․ իրազեկման հանդիպում հայ երիտասարդների համար”
Ինքնության պահպանությունը կարևոր գործընթաց է, որտեղ իրենց դերն ունեն մի կողմից՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք պետք է ցանկություն ունենան պահպանել իրենց մշակույթը, մյուս կողմից՝ պետությունը, որը պետք է ապահովի մեխանիզմներ՝ աջակցելու համար ինքնության հիմնական տարրերի՝ մշակույթի, պատմության, լեզվի, ավանդույթների, մշակութային ժառագանգության պահպանությանն ու զարգացմանը: Այս գործընթացում շատ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարումը՝ հատկապես խառը բնակեցված համայնքներում: Ինքնության պահպանության նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի հիմնական սկզբունքներին և մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում։ Ազգային փոքրամասնությունների ինքնության նկատմամբ հարգանքը: Continue reading “Խոշորացված համայնքները և ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանությունը”
21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առջև, հենց 10 տարի առաջ այս օրը, եզդիների պատմական հայրենիքում` Իրաքի հյուսիսում տեղի ունեցավ ցեղասպանություն ԻՊ ահաբեկիչների ձեռքով։ Սկզբում ԻՊ գրոհայինները հարձակվեցին Շանգալի երկրամասի վրա, որին հաջորդեցին եզդի ժողովրդի զանգվածային կոտորածները, բռնի մահմեդացումը, աղջիկների և կանանց գերևարումը և վաճառքը։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների` 5000-ից ավել եզդիներ սպանվեցին, շուրջ 10.000 եզդի կանայք ու երեխաներ առևանգվեցին, որոնց զգալի մասը առ այսօր գտնվում են գերության մեջ։ Ցեղասպանությունից հետո տաբեր տարիներին Շանգալի տարածքում շուրջ հարյուրին հասնող զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել։ Ավերվեցին տասնյակ եզդիական տաճարներ և քարուքանդ եղավ ամբողջ Շենգալը։ 100.000 եզդիներ դարձան փախստական։
Աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից Շանգալի եզդիների նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունը ճանաչվել է որպես ցեղասպանություն։ Այսօր օգոստոսի 3-ն է։ Եզդիների ցեղասպանությունից անցել է 10 տարի։ Continue reading “Լրացավ եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցը”
Հեղինակային ստեղծագործություններ, պիեսներ, բեմադրություններ, կերպարներ, այս ամենը մեր հերոսը հասցրել է անել լինելով ընդամենը 25 տարեկան․ պատճառը՝ մեծ սերն է դեպի թատրոն և մեծ նպատակները երբեք որպես երազանք չորակավորելը։
Արմեն Ախմեյանը, իրեն տրված գրելու շնորհը Աստծո մեծ պարգևն է համարում, իսկ դերասան դառնալու ցանկությանն ընդառաջ գնալը՝ չնայած եզդիական համայնքի ընդունված կարծրատիպերին, ի վերուստ նախանշմարված ճակատագիր։ Սկսել է ստեղծագործել հայերեն լեզվով, սակայն չի հեռացել և չի էլ ցանկանում հեռանալ իր արմատներից, իր ազգային պատկանելիությունից, եզդիական մշակույթից։
Ասում է՝ գուցե դեռ իր մայրենի լեզվով ստեղծագործություններ չունի, սակայն իր պիեսներում փորձում է միշտ ազգությամբ եզդի կերպար ունենալ, բացի դա՝ նա այն կարծիքին է, որ հենց արվեստի միջոցով է հնարավոր ազգային դիմագիծ և կերպար ներկայացնել, խոսել և պահպանել այդ ազգի ավանդույթներն ու մշակույթը։ «Հրաժեշտի չասված խոսքեր»-ը Արմենի 2-րդ բեմադրությունն է։
Հիմքում Արմենի ստեղծագործությունն է, որտեղ պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից զոհված զինծառայողների մասին։ Արմենը ինքն էլ մասնակցել է պատերազմին, կարելի է ասել՝ նա պատերազմի անմիջական կրողն է։ Ստեղծագործության առանցքում իրական հերոսներ են, մարտի դաշտում զոհված տղաները, որոնց ճանաչել է Արմենը։ Ներկայացման պրեմիերան տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Բոհեմ թատրոնի բեմում։ Continue reading “Մեր կողքին․ Արմեն Ախմեյան”
Հունիսի 24-26 «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» Դիլիջանում անցկացրեց երկօրյա վերպատրաստման դասընթաց-աշխատաժողով՝ Արարատի և Արմավիրի խոշորացված համայնքների ՏԻՄ պաշտոնյաների ու ավագանու անդամների համար։ Աշխատաժողովին մասնակցում էին համայնքային ծառայողներ և ավագանու անդամներ Արարատ, Արտաշատ, Մասիս, Մեծամոր, Արաքս և Բաղրամյան խոշորացված համայքներից։
Քննարկվեցին ազգային փոքրամասնությունների իրավունքների էության, դրանց պաշտպանության կարևորության, փոքրամասնություններին առնչվող տեղական ու միջազգային օրենսդրության, ներառական ու մասնակցային կառավարման կարևորության, ՏԻՄ ոլորտում զգայուն և ոչ խտրական մոտեցումների, հանրային վերահսկողության և այլ թեմաների վերաբերյալ հարցեր։ Continue reading “Ազգային փոքրամասնություններն ու ներառական կառավարումը․ աշխատաժողով ՏԻՄ ներկայացուցիչների համար”
Կրոնական ծիսական արարողություններ, աղոթքներ, հյուրասիրություն։ «Տաճարի օր» կամ «Տուաֆա Էզիդ».. Այսպես է կոչվում եզդիների համար կարևոր տոներից մեկը։ Ըստ եզդիական հնագույն ավանդության այն վայրում, որտեղ եզդիները կառուցել են իրենց հոգևոր տաճարը` Զյարատը, պարտադիր ամեն տարի կառուցման օրը պետք է նշվի կառուցման տարելիցի օրը։
Խիրատ Մեդիայի նկարահանող խումբը Թբիլիսի քաղաքում էր, «Քուբա Սուլթան Էզիդի» եզդիական տաճարի մոտ։ Ամեն տարի հունիսի 16-ին այստեղ նշվում է «Քուբա Սլթան Էզիդ» տաճարի օրը։ Այստեղ են գալիս եզդիներ ամբողջ աշխարհից, հոգևորականներ Իրաքից։ 2015 թվականի կառուցման օրվանից ի վեր ամեն տարի հունիսի 16-ին նշվում է Վրաստանի «Քուբա Սլթան Էզիդ» տաճարի օրը։ Հունիսի 15-ի երեկոյան սկսվում է տոնի արարողակարգը, շարունակվում հունիսի 16-ին` ամբողջ օրը։ Continue reading “Վրաստանի եզդիական համայնքը նշեց Սուլթան Էզիդի տաճարի օծման տոնը”
Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կայացավ Հայաստանի քրդական համայնքի կողմից կազմակերպված տոնական միջոցառումը՝նվիրված քրդական հնագույն ազգային տոնին` Նավրոզին։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան անվանի քուրդ երգիչներ՝ հրավիրված արտերկրից, քրդական ազգային պարային խմբեր, ԱԺ-ում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը և քրդական համայնքի մի շարք այլ ներկայացուցիչներ։ Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Continue reading “Հայաստանում քրդական համայնքը նշում է Նովրուզի տոնը”
Կայացավ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ իրականացվող «Հակազդելով ազգային փոքրամասնությունների մասին ապատեղեկատվությանն ու կեղծ տեղեկատվությանը» ծրագրի եզրափակիչ միջոցառումը և ծրագրի արդյունքում ստեղծված «Ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկատվությունը որպես ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների բարձրաձայնման խոչընդոտ» հետազոտական զեկույցի շնորհանդեսը։ Continue reading “Հակազդելով ազգային փոքրամասնությունների մասին ապատեղեկատվությանն ու կեղծ տեղեկատվությանը”