Posted in Լուրեր, Մարդու իրավունքներLeave a Comment on Եզդիական համայնքը և ՏԻՄ-երում նրանց մասնակցության մարտահրավերները

Մինչ 2021-ը, երբ Հայաստանում սկսվեց և մի քանի փուլով իրականացվեց համայնքների խոշորացման ծրագիրը, եթե եզդիական համայնքը պարբերաբար բարձրաձայնում էր, թե խառը բնակեցված համայնքներում ինչու՞ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը որպես համայնքապետ չի նշանակվում, այսօր այդ մասին ոչ միայն խոսելն է ավելորդ, այլ ազգությամբ եզդի ավագանու անդամներ ունենալն է եզդիական համայնքի համար երազանք դարձել։ Ազգային փոքրամասնությունների ցածր ներկայացվածության խնդիրը հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում միշտ էլ եղել է ակտուալ։ Continue reading “Եզդիական համայնքը և ՏԻՄ-երում նրանց մասնակցության մարտահրավերները”




Posted in Լուրեր, Մարդու իրավունքներLeave a Comment on «Մեր գյուղի ճանապարհը քարտեզից դուրս է եկել»․ Արտաշար գյուղի բնակիչ

Արտաշար գյուղը Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի կազմում է։ Գյուղում ապրում են հայեր և եզդիներ։ Գյուղում մի շարք խնդիրներ կան, որոնք ոչ խոշորացոմից առաջ, ոչ էլ հետո լուծում չեն ստանում։ Գյուղի ազգությամբ եզդի բնակիչներից մեկի խոսքերով՝ արդեն հոգնել են նույնիսկ խոսել իրենց խնդիրների մասին․ խնդիրներով զբաղվող մարմիններից նույնիսկ արձագանք չկա։ Continue reading “«Մեր գյուղի ճանապարհը քարտեզից դուրս է եկել»․ Արտաշար գյուղի բնակիչ”




Posted in Մարդու իրավունքներLeave a Comment on Ինչու՞ է կարևոր ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը ՏԻՄ-երում

Ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերով փորձագետ Մուրազ Շամոյանի հետ խոսել ենք Հայաստանում ներառական կառավարման, ազգային փոքրամասնությունների ներգրավվածության և որոշումների կայացման և համայնային կառավարմանը եզդիների մասնակցության մասին։ Continue reading “Ինչու՞ է կարևոր ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը ՏԻՄ-երում”




Posted in Լուրեր, Մարդու իրավունքներLeave a Comment on Խոշորացված համայնքները և ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանությունը

Ինքնության պահպանությունը կարևոր գործընթաց է, որտեղ իրենց դերն ունեն մի կողմից՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք պետք է ցանկություն ունենան պահպանել իրենց մշակույթը, մյուս կողմից՝ պետությունը, որը պետք է ապահովի մեխանիզմներ՝ աջակցելու համար ինքնության հիմնական տարրերի՝ մշակույթի, պատմության, լեզվի, ավանդույթների, մշակութային ժառագանգության պահպանությանն ու զարգացմանը: Այս գործընթացում շատ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարումը՝ հատկապես խառը բնակեցված համայնքներում: Ինքնության պահպանության նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի հիմնական սկզբունքներին և մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում։ Ազգային փոքրամասնությունների ինքնության նկատմամբ հարգանքը: Continue reading “Խոշորացված համայնքները և ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանությունը”




Posted in Մարդու իրավունքներLeave a Comment on Լունդի առաջարկները ուղղված ներառականության ապահովմանը

Ներառական կառավարում և ժողովրդավար պետություն ունենալու կարևոր հիմքերից մեկը ազգային փոքրամասնությունների մասնակցայնության կարևոր գործոնն է՝ որոշում կայացնող և ընտրովի մարմիններում նրանց անմիջական ներգրավվածությունը։ Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատարը ստեղծեց Լունդի առաջարկների համակարգը հասարակական-քաղաքական կյանքում ազգային փոքրամասնությունների մասնակցությունը ապահովելու և խթանելու համար։ Ազգային փոքրամասնությունների մասնակցության և ներառականության մասին իրավական դրույթները տեղ գտան «Հասարակական կյանքին ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցության մասին» Լունդի առաջարկների փաստաթղթում, որը շատ երկրների համար հանդիսանում է կարևոր ուղեցույցներից մեկը՝ մարդու միջազգային իրավունքի համատեքստում։ Continue reading “Լունդի առաջարկները ուղղված ներառականության ապահովմանը”




Posted in Մարդու իրավունքներLeave a Comment on ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ. Հանդիպում Էդգար Պետրոսյանի հետ

Ներկայումս Հայաստանի կառավարության ամենամեծ մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ եզդիների շրջանում տարածված վաղ ամուսնությունները:

Եվրոպայի Խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության Շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեն իր զեկույցում նշել է, որ եզդի երեխաների, հատկապես աղջիկների շրջանում շատ են դպրոցական կրթությունից դուրս մնալու դեպքերը:

– Ինչպե՞ս է միջամտում եզդիական համայնքի վաղ ամուսնությունների դեպքերին Անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությունը։

– Ինչպե՞ս է վարչությունը համագործակցում այլ կազմակերպությունների (ՀԿ-ներ, դպրոցներ, համայնքի ղեկավարներ) հետ՝ եզդի աղջիկների կրթությունից դուրս մնալու հարցում։

Այս և մնացած այլ թեմաների մասին խոսել ենք ՀՀ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ՝ Էդգար Պետրոսյանի հետ։
Մեզ հետ իրեն հետաքրքրող հարցերն է ուղղել ազգությամբ եզդի երիտասարդ՝ Խադր Մահմուդյանը։ Continue reading “ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ. Հանդիպում Էդգար Պետրոսյանի հետ”




Posted in Մարդու իրավունքներLeave a Comment on Ներառական կառավարումը բազմամշակութային համայնքներում

Արդի աշխարհում ներառական կառավարումը համարվում է ժողովրդավար պետության հենասյուներից մեկը։ Այս համատեքստում՝ ՀՀ-ն ևս, որպես ժողովրդավար պետություն ստանձնել է որոշ պարտավորություններ, որոնք ամրգրված են ինչպես ՀՀ Սահմնադրությամբ, այնպես էլ ՀՀ կողմից ստորագրված միջազգային մի շարք փաստաթղթերով։

Ըստ Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնություններ մասին Շրջանակային կոնվենցիայի՝ պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ապահովել հասարակական և պետական կյանքին մասնակցելու իրավունք, հատկապես տարածաշրջանային մակարդակով նրանց շահերի պաշտպանությանը վերաբերող հարցերի լուծման դեպքում։ Continue reading “Ներառական կառավարումը բազմամշակութային համայնքներում”




Posted in Լուրեր, Մարդու իրավունքներLeave a Comment on Ազգային փոքրամասնություններն ու ներառական կառավարումը․ աշխատաժողով ՏԻՄ ներկայացուցիչների համար

Հունիսի 24-26 «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» Դիլիջանում անցկացրեց երկօրյա վերպատրաստման դասընթաց-աշխատաժողով՝ Արարատի և Արմավիրի խոշորացված համայնքների ՏԻՄ պաշտոնյաների ու ավագանու անդամների համար։ Աշխատաժողովին մասնակցում էին համայնքային ծառայողներ և ավագանու անդամներ Արարատ, Արտաշատ, Մասիս, Մեծամոր, Արաքս և Բաղրամյան խոշորացված համայքներից։

Քննարկվեցին ազգային փոքրամասնությունների իրավունքների էության, դրանց պաշտպանության կարևորության, փոքրամասնություններին առնչվող տեղական ու միջազգային օրենսդրության, ներառական ու մասնակցային կառավարման կարևորության, ՏԻՄ ոլորտում զգայուն և ոչ խտրական մոտեցումների, հանրային վերահսկողության և այլ թեմաների վերաբերյալ հարցեր։ Continue reading “Ազգային փոքրամասնություններն ու ներառական կառավարումը․ աշխատաժողով ՏԻՄ ներկայացուցիչների համար”




Posted in Մարդու իրավունքներLeave a Comment on Եզդի փախստականները Հայաստանում․ ինտեգրում և խոչընդոտներ

Այս հաղորդմանը ներկայացրել ենք Իրաքից Հայաստան տեղափոխված եզդի փախստականներին։ Հայաստանում Իրաքից եզդիների հոսք սկսվեց դեռևս 2014 թվականից, երբ Իրաքի հյուսիսում՝ եզդիների պատմական հայրենիքը համարվող Շանգալի երկրամասում եզդի ժողովրուրդը ցեղասպանվեց, բռնի տեղահանվեց իր պատմական հողերից ԴԱԻՇ ահաբեկիչների ձեռքով։

2014-ին եզդիների հանդեպ կատարվածը որպես ցեղասպանություն ճանաչվեց աշխարհի շատ երկրների կողմից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության։ Continue reading “Եզդի փախստականները Հայաստանում․ ինտեգրում և խոչընդոտներ”




Posted in Մարդու իրավունքներLeave a Comment on ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ. Հանդիպում Տիգրան Հակոբյանի և Արա Շիրինյանի հետ

Երկխոսության հարթակն այս անգամ հյուրընկալվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին և Հանրային հեռարձակողի խորհրդին։

Այս անգամ մեզ հետ իրեն հետաքրքրող հարցերն էր պատրաստել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնի ուսանող, ազգությամբ եզդի՝ Զորի Օզմանյանը։

Հանդիպման ընթացքում հնարավորություն ունեցանք քննարկելու թե ինչպիսի՞ն են հայկական մեդիայում փոքրամասնությւնների մասին լուսաբանումները, արդյո՞ք մեր երկրում ազգային փոքրամասնությունները բավարար լոսւաբանվում են։ Continue reading “ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ. Հանդիպում Տիգրան Հակոբյանի և Արա Շիրինյանի հետ”




Follow by Email
YouTube
YouTube
Instagram