Ռադիո Երևանի արխիվի երգերից․ Շառոյե Բրո և Շեբաբե Ագիթ Continue reading “Շառոյե Բրո և Շեբաբե Ագիթ”




Հասանե Գոգո. Ռադիո Երևանի արխիվի երգերից Continue reading “Հասանե Գոգո. Ռադիո Երևանի արխիվի երգերից”




?? Այսօր մայիսի 28-ն է՝ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման օրը։ Ձեզ ենք ներկայացնում եզդի բանաստեղծ Օրդիխանե բանաստեղծությունը մեր թարգմանությամբ՝ նվիրված հայ եզդիական բարեկամության սիմվոլ հերոսներին՝ Անդրանիկ ու Ջհանգիր աղային: Continue reading “Ordîxanê Lezgî Biratî / Օրդիխանե Լազգի- եղբայրություն”




? Շարունակելով գրականության շարքը ձեզ ենք ներկայացնում նաև մեր ժամանակակից ստեղծագործողներին։

? Եզդի բանաստեղծուհի Հնարա Թաժդինը ծնվել է 1957թ․ Աշտարակի շրջանի Բյուրավետ համայնքում, կրթություն է ստացել Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցում։ Ներկայումս ապրում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում։ Ստեղծագործել սկսել է երիտասարդ տարիներից։ Continue reading “Հնարա Թաժդին․ Քո կողքին, բայց քեզնից հեռու”




? Շարունակելով եզդիական գրականության շարքը ձեզ ենք ներկայացնում Օրդիխանե Լազգիի Պարտք եմ ստեղծագործությունը և հայերեն տեքստը` մեր թարգմանությամբ։ Continue reading “Օրդիխանե Լազգի – Պարտք եմ”




Յուրաքանչյուր ազգի մշակութային ինքնության համատեքստում չափազանց կարևոր դեր ու նշանակություն ունի ազգային տարազը։ Եզդիները ևս ունեն իրենց ազգային հագուստը՝ եզդիական տարազը, որը մեր օրերում գրեթե մոռացության է մատնվել։ Continue reading “Եզդիների ազգային տարազը”




? Շարունակում ենք եզդիական գրականության շարքը։ Այս անգամ կրկին ձեզ ենք ներկայացնում շատերին արդեն հայտնի Ֆերիկե Ուսըվի / Dil ji min bir/ Սիրտս ինձնից տարավ ստեղծագործությունը։




Խիրատ Մեդիան շարունակում է գրականության շարքը։ Այս անգամ ձեզ ենք ներկայացնում հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը՝ եզդիերեն (կուրմանջի) թարգմանությամբ։ Ստեղծագործությունը թարգմանել է նշանավոր եզդի լրագրող Պրիսկե Մհոյին։ Continue reading “Ես իմ անուշ Հայաստանի- Եղիշե Չարենց. եզդիերեն”




? Այսօր եզդիները նշում են «Չարշամա Սարե Սալե» (տարեսկզբի չորեքշաբթի) տոնը։ Տոնը նշվում է ամեն տարի ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը։ Ըստ եզդիական հավատալիքների այդ օրը հանդիսանում է Նոր Տարվա սկիզբը։ Continue reading “Եզդիները նշում են Նոր Տարին՝ «Չարշամա Սարե Սալե» (Տարեմուտի չորեքշաբթի) տոնը”




ℹ Նշանավոր եզդի բանաստեղծ Ֆերիկե Ուսըվը ծնվել է 1934թ․ նոյեմբերի 2-ին Հայաստանի Արագածոտնի մարզի Փամփ (հիմա՝ Սիփան) գյուղում։ Նրա նախնիները Հայաստան են եկել Կարսի Յամանչիար գյուղից։

? Ֆերիկե Ուսըվի տուն-թանգարանը գտնվում է Արագածոտնի մարզի Սիփան գյուղում: Այն միակ եզդիական թանգարանն է Հայաստանում։

Օ՜ Լեռներ

Գարուն բացվեց, սարվորները բարձրացան վերև,
Իմ սիրտն էլ ցավով լցվեց, օ՜ լեռներ,
Հոտի ետևից գնացի, բարձրացա սարեր,
Ողջու՜յն ձեզ, բարև, օ՜ լեռներ։
Ես երեսուն տարի քայլեցի ձեզ հետ,
Ձեր բուրմունքով ու գույներով արբեցա, օ՜ լեռներ,
Բայց կրկին ձեզնից չկշտացա,
Ձեր տեսքից չհագեցա, օ՜ լեռներ։
Ես ձեր քառասուն աղբյուրից ջուր եմ խմել, օ՜ լեռներ,
Երանի դրանցից մեկը դառնար բակի աղբյուր,
Ես տեսնեի ձեր պատկերը,
Չմնայի ձեր կարոտով, օ՜ լեռներ։

Հայերեն թարգմանությունը՝ Xirat Media