? Շարունակում ենք մեր եզդիական գրականության ճանաչելիության բարձրացման արշավը։ Այս անգամ կրկին ձեզ կներկայացնենք Ասկյարե Բոյիկի բանաստեղծություններից մեկը։ Բազմաթիվ հետևորդների խնդրանքով փորձել ենք նաև թարգմանել հայերեն ⤵ Continue reading “Իմ ճանապարհը – Ասկյարե Բոյիկ”
Category: Մշակույթ
Եզդիների «Կլոչա Սերե Սալե» (Kloça serê Salê) տոնը նշվում է մարտ 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը և ավարտվում հինգշաբթի օրը։
Չորեքշաբթի օրը ընտանիքի ամենատարեց կինը (kevanîa malê) թխում է Կլոչ (մեծ գաթա): Թխելուց առաջ Կլոչի խմորի մեջ ուլունք կամ մետաղադրամ են դնում։ Եթե մետաղադրամը ընկնում է սրբի կամ հրեշտակի, ապա նա այդ տարի համարվում է ընտանիքի հովանավորն ու պաշտպանը, իսկ եթե ընտանիքի անդամին է բաժին ընկնում, ապա այդ տարի նրան մեծ հաջողություններ են սպասվում։
Այս փոքր տեսաֆիլմը ստեղծվել է Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոնի եզդի երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում։ Հոլովակի հեղինակը մեր Yezidi Blog-ի Էդգարը համառոտ ներկայացնում է հայ – եզդիական դարավոր եղբայրության պատմությունը։ Դիտելով այն դուք կիմանաք, թե ինչպես են եզդիները հայտնվել արևելյան Հայաստանում, ինչ դեր են ունեցել Եղեռնի իրադարձությունների ժամանակ և ՀՀ նորանկախ Հանրապետությունների կյանքում։
? Արմավիրի մարզի Արտաշար գյուղում արդեն երեք ամիս է գործում է արվեստի դպրոցը։
? Դպրոց են հաճախում Արտաշարի ու Զարթոնքի մեծ թվով եզդի երեխաներ։ Չնայած շենքային անբարենպաստ պայմաններին, անձնակազմը սիրով ու նվիրումով է կատարում իր աշխատանքը։
Չարքյազե Ռաշը այն մարդկանցից է, ում մասին ասում են․ «Նման մարդիկ հարյուր տարին մեկ են ծնվում»։
Նշանավոր գրող, բանասեր, թարգմանիչ, բանաստեղծ և լրագրող Չարքյազե Ռաշը, ում իրական անունը Չարքյազ Մստոյան է, ծնվել է 1955թ․ օգոստոսի 25-ին Զվարթնոց գյուղում, որը մայրաքաղաք Երևանի հարևանությամբ է գտնվում։Կրթությունը ստացել է նույն գյուղի դպրոցում։ Continue reading “Չարքյազե Ռաշ”
? Լեզուն ինքնության պահպանման կարևորագույն հիմնաքարերից է։ Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է։ Շնորհավորում ենք բոլորին, ովքեր պահում ու փայփայում են իրենց մայրենի լեզուն։
Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում եզդիները նշում են Խդըր Նաբիի տոնը։ Ընդունված ծիսակարգի համաձայն՝ բուն տոնից առաջ եզդիները 3 օր ծոմ (ռոժի) են պահում։ Փետրվարի 13-ից հետո առաջին երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին ծոմի օրեր են։ Ծոմը պահում են ինչ որ կարևոր նպատակի համար՝ հավատալով, որ այն կիրականանա։
Հինգշաբթի երեկոյան չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում և ջուր չխմելով քնում են, որպեսզի երազում տեսնեն իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը։ Աղի բլիթը պետք է պատրաստվի չամուսնացած աղջկա ձեռքով։
Բուն տոնը սկսվում է այսօր՝ ուրբաթ առավոտյան և տևում է մինչև կիրակի երեկո։ Այս օրերին եզդիները ազգային համեղ ուտեստներ են պատրաստում, տոնական սեղաններ են գցում, այցելում են միմյանց, շնորհավորում և նվերեներ տալիս իրար։
? Ռոստամ Աջոյանը պատանի եզդի նկարիչ է։ Նա սովորել է պապիկից և նկարում է 9 տարեկանից։ ?? Նրա նկարներում գերակշռում է պատմությունը, բնությունը և մշակույթը։
Ասկյարե Բոյիկը նշանավոր եզդի պոետ և արձակագիր է։ Ծնվել է 1941թ․ Արագածոտնի մարզի Ղունդասազ (այժմ Ռյա Թազա) գյուղում։ 1966 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը, տնտեսագիտության թեկնածու է։ Continue reading “Dayika xwe ra / Մայրիկիս”
☀ Եզդիների Շեխուբաքրի անվան տաճարը Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում։ Տաճարը օծվել է անցած տարվա դեկտեմբերին, իսկ հանդիսավոր բացումը նախատեսված է 2021 թվականին։
Continue reading “Շեխուբաքրի անվան տաճարը Ռյա Թազա գյուղում”