Պատերազմն ու սերը միահյուսված կներկայանան թատրոնի բեմից, սակայն եզդիերեն լեզվով: Հայաստանում առաջին անգամ եզդիական թատրոն է հիմնադրվել, որի ներկայացման պրեմիերան տեղի կունենա օրեր անց:

Continue reading “Պատերազմն ու սերը՝ եզդիական թատրոնը Հայաստանում”




Հաջորդ օրը Շուշանն արթնացավ ինչ-որ խոսակցության ձայնից: Արևը բարձրացել, կեսօր էր արդեն, երկար էր քնել: Մեծ սենյակից անծանոթ ձայներ էին գալիս, արագ հագնվեց, մոտեցավ, դռան ճեղքից նայեց: Ռուստամի ու Զորոյի հետ նստած էին երեք անծանոթ եզդի տղամարդիկ: Խոսում էր թավ բեղերով, միջահասակ մի մարդ, նա հուզված ինչ որ բան էր բացատրում.
– Նորից եմ կրկնում, որ սեփական խնդիրները եզդիները կարող են լուծել միայն զենքի ուժով, եզդին պետք է զինված բանակ ունենա, ինչպես հայերը: Նաև միջազգային իրավունքից այսօր կարող ենք օգտվել բացառապես զենքի ուժով: Իսկ այդ զենքը եզդին այսօր չունի: Մենք արդեն դիմել ենք աշխարհի մի քանի մեր իմացած մեծահարուստ եզդիների, որ օգնեն, թիկունք լինեն, զինեն իրենց ազգակիցներին, փրկեն ցեղասպանությունից, բնաջնջումից, առայժմ սպասում ենք նրանց պատասխաններին, տեսնենք ինչ դուրս կգա:
Շուշանը, որոշ ժամանակ շունչը պահած, լսեց այդ մարդուն, հետո հանկարծ լցվեց մի տեսակ վճռականությամբ, վերցրեց մահճակալի եզրից կախված տոպրակը, հանեց այնտեղից արկղիկն ու մտավ սենյակ: Մի պահ բոլորը լուռ զարմանքով նրան նայեցին: Մոտեցավ սեղանին, ձեռքում եղած փոքրիկ բանալիով բաց արեց արկղիկը, հանեց երևացող շորի կտորն ու արկղիկի պարունակությունը շուռ տվեց սեղանին: Բոլորը ապշահար ոտքի կանգնեցին: Սեղանի վրա ոսկե մատանիների, ականջօղերի, վզնոցների ու այլ ոսկե զարդերի մի կույտ էր:
Մինչ բոլորը կարծես մոռացած լինեին խոսելը, աղջիկն ասաց:
– Այս ոսկեղենը հենց այս արկղիկում սկսել է հավաքել իմ մեծ պապը, հետո այն փոխանցել է պապիս, ով իր հերթին ավելացրել է եղածը ու փոխանցել հորս: Մերոնք այն պահել էին նեղ օրվա համար: Երբ Ռուստամը փլատակների տակից հանեց ինձ, երկու օր անց, գնացի, գտա գաղտնարանն ու հանեցի եղածը: Ես այն հիմա նվիրում եմ եզդի ազգին զինելու արդար գործին, տարեք, վաճառեք ու ստացված գումարով զենք գնեք, պայքարեք, որ եզդի ազգը փրկվի բնաջնջումից: Սրանով ես նաև իմ մեծ շնորհակալությունը հայտնած կլինեմ այն եզդուն, ով 1915 թվականին, հայոց ցեղասպանության ժամանակ, կոտորածից փրկեց իմ տասը տարեկան մեծ պապին, տարավ Շանգալ, պահեց իր տանը, որպես իր որդի, ու ամեն Աստծու օր հիշեցրեց նրան՝ դու հայ քրիստոնյա ես, երբեք չմոռանաս ու չուրանաս քո հայ ազգին: Երբ պապս արդեն մեծացել էր, եզդի մարդը գնաց, հայ ընտանիքից աղջիկ ուզեց, ամուսնացրեց պապիս, պատվիրելով, որ նա հայ զավակներ ունենա ու դաստիարակի, որ նրա զավակներն էլ հայ աղջիկների ու տղաների հետ անպայման ամուսնանան: Ես խոնարհվում եմ իմ տոհմի փրկիչ ազատարարի առջև, այս ոսկեղենն էլ թող իմ փոքրիկ լուման լինի՝ հանուն նրա հիշատակի, հանուն եզդի ազգի արդար գործի, ում շնորհիվ այսօր կամ ու պիտի շարունակեմ իմ տոհմը:
– Ռուստամ, ո՞վ է այս հրեշտակը,- բացականչեց բեղավոր մարդը:
– Արամ եղբայր, Շանգալում ռմբակոծված տան փլատակների տակից եմ նրան հանել, հայուհի է, Շուշան է անունը:
Մարդը ծանրաքայլ մոտեցավ, համբուրեց աղջկա ճակատը:
– Օրհնյալ է հայ ազգը, որ այսպիսի դուստր ունի, ես հատկապես հպարտ եմ քեզ համար, քանի որ իմ մայրը նույնպես հայ է, իմ երակներում եզդիական ազնվազարմ արյան հետ, արիացեղ հայի արյուն էլ է հոսում:
– Մենք ուզում ենք Շուշանին մեզ հետ Հայաստան տանել, բայց նա ոչ մի փաստաթուղթ չունի, չգիտենք՝ ու՞մ դիմենք, ի՞նչ անենք: Գուցե դու՞ օգնես մեզ, մի բան մտածես,- պահից օգտվելով, ասաց Զորոն:
Արամը մի պահ մտածեց ու ասաց.
– Այդ հարցում կարող է օգնել միայն Ստամբուլի հայոց եկեղեցին, հարկավոր է եկեղեցու առաջնորդին դիմել, միայն նա կարող է օգնել:
– Քանի որ այստեղ շատերը կարծում են՝ դու հայ ես, հավանաբար անձամբ ծանոթ ես նաև Թուրքիո հայ թեմի առաջնորդին, գուցե խոսե՞ս նրա հետ, որ օգնություն ցույց տա,- խնդրեց Ռուստամը:
Արամը ժպտաց.
– Ռուստամ ջան, ինչպես մեր հարգարժան, երջանկահիշատակ եղբայր Ճակոն էր ասում՝ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՍ ՀԱՅ ԵՄ, ԻՍԿ ՀԱՅԵՐԻ ՄԵՋ՝ ԵԶԴԻ: Ես այստեղից դուրս գալուց առաջ, ձեր ներկայությամբ ,անպայման կխոսեմ Վեհափառի օգնականի հետ, համոզված եմ, նա ձեզ կընդունի, կօգնի հնարավորության սահմաններում: Իսկ հիմա նորից վերադառնանք մեր եղբայր եզդիների հարցին:
– Արամ եղբայր,- խոսեց Ռուստամը,- Շանգալում եղած ժամանակ իմացանք, որ աշխարհի տարբեր ծայրերից մի քանի հարուստ եզդիներ դրամական օգնություն են ուղարկել եզդիներին, բայց այդ գումարները տեղ չեն հասել կամ նպատակին չեն ծառայել: Մենք քեզ վստահում ենք, Շուշանի նվիրաբերությունը թող մեր ազգին ծառայի:
– Այո, չկասկածեք, Ռուստամ ջան, Զորո ջան, չկասկածես հրաշք, խիզախ հայուհի, քո նվիրատվության մասին ուր որ հարկն է, կասվի, եզդի ժողովուրդը կիմանա քո մասին, քո մասին երգ կհյուսի, գեղեցկուհի:
– Նոր Արամը հիշեց երջանկահիշատակ Ճակոյի անունը, այ, հիմա մեր եզդի ազգին հենց Ճակոներ են պետք,- խոսեց Արամի հետ եկածներից մեկը, որ մինչ այդ լուռ նստած էր:
– Այո, եղբայր,- ընկերոջ ասածին հավանություն տվեց Արամը,- և իզուր չէր, որ նա, արդեն հասուն տարիքում, հենց այդ անունն էր վերցրել իր վրա՝ Ճակո-զենք, նա էլ լավ էր հասկացել, որ եզդին պետք է զենք ունենա, միայն զենքով կհարթի իր գոյության ճանապարհը, այլընտրանք չունի եզդին:
Արդեն բավական ուշ էր, երբ Արամը խոսեց Վեհափառի օգնականի հետ, պայմանավորվեցին հաջորդ օրվա համար, ու հյուրերը հրաժեշտ տալով՝ գնացին:
Հաջորդ օրը, հայկական եկեղեցի գնալուց առաջ, Ռուստամը Շուշանին տարավ հագուստի խանութ:
– Մի քաշվիր, քեզ համար մի քանի կարգին հագուստ ընտրիր, ես դռան մոտ կսպասեմ, երբ վերջացնես, ձեռքով արա, կգամ, կվճարեմ:
Հեղ․՝ Մելանյա Պետրոսյանց



Այսօր եզդիները նշում են Եզիդի տոնը։

Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 13-ին հաջորդող առաջին ուրբաթ օրը եզդիները նշում են Սուլթան Եզիդ/Էզդիդի տոնը (Cejna Êzîd կամ Eîda Êzdît):

Continue reading “Եզդիները նշում են Սուլթան Եզիդի տոնը”







Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 13-ին հաջորդող առաջին ուրբաթ օրը եզդիները նշում են Սուլթան Եզիդ/Էզդիդի տոնը (Cejna Êzîd կամ Eîda Êzdît): Տոնից առաջ երեք օր ծոմ են պահում, որը կոչում են Rojîên Êzîd (բռց.՝ «Եզիդի ծոմ»): Continue reading “Մեկնարկել են Սուլթան Եզիդի ծոմի օրերը”




Նշանավոր եզդի բանաստեղծ Ֆերիկե Ուսըվի տուն-թանգարանը գտնվում է Արագածոտնի մարզի Սիփան գյուղում: Այն միակ եզդիական թանգարանն է Հայաստանում։ Continue reading “Եզդի բանաստեղծ Ֆերիկե Ուսըվի տուն-թանգարանը Սիփանում”




Շրջեցինք Երևանի փողոցներով և մի քիչ զրուցեցինք անցորդների հետ Եզդիների և նրանց ներգրավվածության թեմայով։

?Ի՞նչ գիտեք եզդիների մշակույթի մասին։
?Մասնակցե՞լ եք երբևէ եզդիական մշակույթային միջոցառման։
?Ինչպե՞ս պիտի զարգանա եզդիական մշակույթը Հայաստանում

Continue reading “Ի՞նչ գիտեք եզդիների մշակույթի մասին․ Հարցում Երևանում”




Ազգությամբ եզդի երկվորյակ եղբայրները միասին էին ծառայում։ Եղբայրներից Մանվել Թամոյանը զոհվել է հոկտեմբերի 17-ին: Մանվել և Սամվել Թամոյաններն իրենցից մեծ երկու եղբայր ունեն: Տարիներ առաջ եղբայրներից մեկը մահացել էր:

Continue reading “Մանվել Թամոյան․ Հոգատար և ուժեղ եղբայրը”




Ձեր դատին ենք ներկայացնում երկար սպասված փոդքասթը ազգությամբ եզդի բանաստեղծուհի Անահիտի հետ՝ ով ստեղծագործում է ու ապրում իր պատմական հայրենիքի կարոտով։ Continue reading “Ռոմ բու ռաշ // Rom bû Reş / Խիրատ Փոդքաստ”




Ազգությամբ եզդի նկարիչ Նոդար Սադոյանի կտավը ստեղծվեց Արցախյան պատերազմի օրերին և մեծ արձագանք ստացավ Հայաստանում և արտերկրում։ Continue reading “Պատերազմ և Խաղաղություն․ եզդի նկարիչ Նոդար Սադոյանի կտավը”