Դեռ 2000-ական թվականներից #Հայաստանի մի շարք #եզդիաբնակ համայնքներում դասավանդվում է եզդիերեն լեզու առարկան։ Խիրատ մեդիայի այս հաղորդման շրջանակներում խոսել ենք #եզդիերեն լեզվի դասավանդման խնդիրների մասին, որոնց անդրադարձել է ԵԽ խորհրդատվական կոմիտեն։
Category: Uncategorized
Խիրատ Մեդիան շարունակում է իր #փոդքաստ հաղորդումների շարքը և դուք լսում եք մեր չորրորդ էպիզոդը։ Այս հաղորդմանը զրուցել եմ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ, «Խիրատ Մեդիա»-ի խմբագիր Մուրազ Շամոյանի հետ։ Պարոն Շամոյանը պատմել է Խիրատ Մեդիայի գործունեության, իր առջև դրված խնդիրների և մարտահրավերների մասին։
1.Գիշերը և առավոտյան ժամը 11։00 դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է:
2.Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան:
3.Հայրենիքի սահմանների պաշտպանությունն իրականացնելիս զոհվել են Հայոց Բանակի զինծառայողներ՝ պայմանագրային զինծառայող, 1977թ. ծնված ազգությամբ եզդի, հոգևորական՝ Սիաբանդ Քյարամի Թամոյանը (շեխ Յուրոն) և Արման Բադրի Չատոյանը: Continue reading “ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ”
Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Սեպտեմբերի 14-ի վաղ առավոտյան ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով: Continue reading “ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ”
Շնորհավոր սեպտեմբերի 1. գիտելիքի, գրի և դպրության օր Խիրատ Երեխաներն այս անգամ խոսում են կրթությունից։ Continue reading “եզդի երեխաները խոսում են կրթության մասին”
?Պոդքաստը պատմում է եզդիական համայնքում բարձրագույն կրթության խնդիրների մասին։
✅Այս շարքը նվիրված է բարձրագույն կրթությանը, մեր հետագա էպիզոդներում մենք նախատեսում ենք խոսել եզդի դպրոցականների հետ իսկ հետո արդեն ուսանողների հետ ունենալ քննարկում։ Continue reading “Podcast Episode 1-Բարձրագույն կրթության խնդիրը եզդիական համայնքում”
??Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է ազգությամբ եզդի զինծառայող։
??Ազգությամբ եզդի 12 ուսուցիչ պարգևատրվել է ԿԳՄՍՆ շնորհակալագրով:
??ՄԱԿ-ի հետաքննող խմբի հատուկ խորհրդականը այցելել է Լալեշ: Continue reading “Խիրատ լուրեր 26․03․2022”
Xîret Mêdia berhev kirye bûyer û nûceyen ferz yên sala 2021 di nav vîdyoyekî de. Benda mevin di sala 2022 an da, bira sala nû bibe sala pêsveçûnê û edilaye seva cimeta êzdîa. Continue reading “Sala 2021 di nav vîdyoyekî de”
❗❗ Իրաքի եզդի ակտիվիստները հայտնում են, որ Շանգալում հայտնաբերվել են 2014 թվականի ցեղասպանության ժամանակ անհետ կորած եզդիների մարմինների աճյունները։ Դիակները հայտնաբերվել են Շանգալից հարավ գտնվող Կարզարկ համալիրի Կաստալ շրջանում գտնվող դիտահորերից մեկում։ Մինչ օրս Շանգալում և շրջակայքում կա գրանցված ավելի քան 90 զանգվածային գերեզման: Զանգվածային գերեզմանների մեծ մասում ԴՆԹ-ն չի հետազոտություն չի կատարվել, իսկ սպանվածների ընտանիքները չեն գտնված և տեղեկացված չեն, հետևաբար, 2014 թվականի ամռանը ԴԱԻՇ-ի ձեռքով սպանվածներից շատերը մահացած չեն համարվում:
Անահիտի Աղաբեկյանի և Ծիրանի ծառ ստուդիայի այցեքարտը, ինչպես ինքն է հպարտությամբ նշում, եզդիական ազգային պարերն են։ Ազգությամբ հայ է, բայց խմբի բացման առաջին օրերից հարմար առիթի է սպասել եզդիական ազգային պարերը սովորելու և դրանք ներկայացնելու։ Եզդիական պարերով խումբը ներկայացել է միջոցառումներ-փառատոնների։ Պարացանկում՝ Սեփի, Ղազ-Ղազ, Գովենդ, Քոչեռի պարերն են։