Xîret Mêdîa berdewam dike rêza programên xwe, armanca kîjana pêşxistin û danasîna zimanê dayîkê ye di nav ciwan û zarokên êzdî de. Vê rêza bernema de zarokên êzdî bi lîstikê dicêrbînin peyvên cuda yên zimanê xwe yê zikmakî texmîn bikin․ Peyvên vîdeoyê de bi zimanê ermenî hatine wergerandin ji bo ku temaşevanên ermenî yên Xîret Mêdyayê fêrî peyvan bibin․

“Բարձր ասա՝ չեմ լսում”․ Ուսոցողական հաղորդում-խաղ՝ եզդի երեխաների մասնակցությամբ։ Հաղորդումը հնարավորություն է տալիս Խիրատ Մեդիայի հայ դիտողներին սովորելու տարբեր բառեր՝ եզդիերեն հնչողությամբ։




Պոդքաստի այս էպիզոդում զրուցել ենք Մարիամ Հովսեփյանի հետ։ Մարիամը սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում և իր ուսանողական աշխատանքները հիմնականում պատրաստել է ազգային փոքրամասնությունների մասին։ Մարիամի հետ զրուցել ենք հայկական մեդիայում առկա բացերի, եզդիական համայնքի հետ շփման ու իր կատարած աշխատանքների մասին։

Continue reading “Հայկական մեդիան սխալ է ներկայացնում ազգային փոքրամասնութուններին․ Մարիամ Հովսեփյան”




Ողջ աշխարհի հետ միասին Ամանորն են պատրաստվում նշել նաև Հայաստանի եզդիները։ Ճիշտ է, եզդիները ունեն իրենց ազգային Նոր տարին, որը նշվում եմ ամեն տարի գարնանը, սակայն այս Ամանորը նրանք համարում են միջազգային տոն և նշում բոլորի հետ միասին։

Մեզ հյուրընկալել էր Շեխ Տոսնի ընտանիքը, որտեղ տան բոլոր անդամները նախատոնական եռուզեռի մեջ էին։

Շեխ Տոսնն ու իր կինը` տիկին Հնարը մեզ մանրամասն պատմեցին, թե ինչ են նախընտրում դնել սեղաններին և ինչ չի կարելի դնել։

Continue reading “Ինչպես են Հայաստանի եզդիները նշում Նոր տարին”




Մեր կողքին հաղորդաշարի հերթական հերոսը Տիգրան Իզրյանն է։

Նա այն եզդի երիտասարդներից է, ով իր փորձով և հաջողության պատմությամբ ցանկանում է իր՝ եզդիական համայնքի երիտասարդներին ոգևորել և ուղղորդել նրանց դեպի կրթություն։

Տիգրանը 23 տարեկան է, մասնակցել է Արցախյան 44օրյա պատերազմին, վերադարձել է և շարունակել կրթությունը, սովորում է Երևանի պետական համալսարանում, աշխատում՝ Մեծամորի համայնքապետարանում։ Այս ամենին զուգահեռ նշում են, որ նա նաև փայլուն ֆուտբոլիստ է։

Տիգրանն այն համոզմանն է, որ կրթվելու և հաջողությունների հասնելու նախաձեռնողականությունը պետք է լինի երիտասարդների կողմից, սակայն շատ կարևոր է, որ ընտանիքը, ծնողները ևս կարևորեն կրթությունը և աջակցեն երիտասասրդներին։ Նա կարծում է, որ դրա համար պետք է առաջին հերթին աշխատել եզդիական համայնքների ընտանիքների հետ։

Continue reading “Մեր կողքին․ Տիգրան Իզրյան”




Կայացավ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ իրականացվող «Հակազդելով ազգային փոքրամասնությունների մասին ապատեղեկատվությանն ու կեղծ տեղեկատվությանը» ծրագրի եզրափակիչ միջոցառումը և ծրագրի արդյունքում ստեղծված «Ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկատվությունը որպես ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների բարձրաձայնման խոչընդոտ» հետազոտական զեկույցի շնորհանդեսը։ Continue reading “Հակազդելով ազգային փոքրամասնությունների մասին ապատեղեկատվությանն ու կեղծ տեղեկատվությանը”




Երկխոսության հարթակ հաղորդման շրջանակներում այս անգամ այցելել ենք ԿԳՄՍ նախարարություն։

ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ազգությամբ եզդի ուսանող Սամվել Համեյանը հնարավորություն ստացավ հանդիպելու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և քննարկել կրթության ոլորտում եզդիական համայնքի համար կարևոր մի շարք հարցեր։ Continue reading “ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ․ Հանդիպում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ”




Խիրատ Մեդիան շարունակում է իր փոդքաստ հաղորդումների շարքը։
Այս էպիզոդի մեր հյուրը եզդիական համայնքի ներկայացուցիչ Սամվել Համեյանն է։
Սամվելի հետ զրույցում պարզել ենք, թե ինչ ազդեցություն են իր վրա թողնում եզդիական համայնքի մասին կարծրատիպային մեդիանյութերը և ինչպես է նա արձագանքում դրանց։

Continue reading “Վատ մեդիանյութերի ազդցությունը եզդի երիտասարդների վրա․ Սամվել Համեյան”




Duhê: 15-ê meha çirîya paşin êzdyê Ermenistanê, her wisa jî êzdyê temamya dunyayê derbazkirin Eyda Sultan Êzdîd.

Xîret mêdyayê destpêkirye programeke nû. Li vê programê da zarok û cihalên êzdî wê çîroka, zugotinoka, mesela û met’eloka bidin eyan kirin.

Li Şengalê pirsgirêkê aborî û pirsgirekê tev avê hê aktûal in, kîjan daha zêdebûne pey komkujiya sala 2014 a.

Pey avakirina bîrdarya fermana êzdyên Şengalê ya sala 2014 an da, gelek bûyerên çûre-çûreyî hatine derbazkirinê ji bo bîranîna êzdyê bê guneh, kê hatine qirkirinê.

Wek temaşevanên Xîret Mêdîayê re hatiya eyan kirinê, despê kirî ji sala 2022-an da bernemê Xîret Mêdîayê li ser kanala Bûn t’îvî ya weşana Ermenistanê têna nîşankirine.

Zêdebin li ser rûpelên me û bişopînin
Instagram http://surl.li/pkmkz
TikTok

/ xiret_media
Facebook




Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքը շատ հին պատմություն ունի, չենք սխալվի, եթե ասենք՝ հազարամյակների պատմություն:

Համայնքի բնակիչները մեզ ցույց տվեցին համայնքի պատմական նշանակության տարածքները, պարսից շահի նստավայրը, որն ըստ պատմողների մինչ շահի գալն արդեն իսկ ունեցել է հազարամյա բնակելի թաղամասեր։

Այս համայնքում է գտնվում նաև Մ.թ.ա. Արգիշտիխինիլի քաղաքի արևմտյան միջնաբերդը։ Տարածքը, որ կոչվում է Դավթի բլրաշար, ամբողջությամբ պեղված չի, բայց հայտնի է, որ այս բերդ-ամրոցը իր բնակելի թաղամասերով կառուցվել է Էրեբունի-Երևանից 6 տարի հետո։ Continue reading “Էթնիկ գույներ․ Նալբանդյան”




Ըստ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների` ՀՀ-ը պետք է ապահովի ազգային փոքրամասնությունների մասնակցությունը որոշումների կայացմանը կենտրոնական, մարզային, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում: Սա իրենից ենթադրում է, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, ըստ էության, պետք է մասնակցեն այն գործընթացներին և քաղաքականությունների մշակմանը , որոնք ուղղակիորեն ազդում իրենց կյանքի որակի վրա։ Հետևաբար ազգային փոքրամասնությունների մասնակցայնության կաևոր գործոններից մեկը որոշում կայացնող և ընտրովի մարմիններում նրանց անմիջական ներգրավվածությունն է արդյունավետ կերպով։ Սակայն այսօր մտահոգիչ է ազգային փոքրամասնությունների ցածր ներկայացվածությունը Տեղական Ինքնակառավարման մարմիններում։ Այս խնդիրը միշտ էլ եղել է ակտուալ, սակայն հատկապես համայնքների խոշորացումից հետո, երբ շատ եզդիաբնակ համայնքներ ևս խոշորացվեցին, այն ավելի սրվեց։ Թեպետ միշտ էլ համայնքապետարաններում և ավագանիների կազմում եզդիները թվով քիչ են եղել, համայնքների խոշորացումից հետո նրանք ավագանիների ցանկում գրեթե չկան, կամ մեկ-երկուսն են։ Պարզելու համար, թե համայնքների խոշորացումից հետո ՏԻՄ-երում և ավագանիների կազմում եզդիների ներկայացվածության առումով ի՞նչ պատկեր է եզդիներով մեծամասամբ բնակեցված մարզերում, հարցմամբ դիմեցինք ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։