Հայաստանի Հանրապետությունը ազգային փոքրամասնությունների համար միջազգայնորեն ստանձնած իր պարտավորություններով ունի ևս մեկ կարևոր պարտավորություն, որի մասին շատ քիչ է խոսվում։ Իրենց իրավունքներն իրացնելու գործում սա այն խնդիրն է, որին բախվում են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները։ Continue reading “Ընտրական փաստաթղթերը ազգային փոքրամասնությունների լեզուներով”




Տեսանյութը պատմում է յուրօրինակ արվեստի տիրապետող յուրահատուկ ձեռագիր ունեցող երիտասարդ Բաքր Թամոյանի մասին․ պատանի քանդակագործ, նկարիչ։ Բաքրն արդեն արդեն 13 տարի և՛ նկարում է, և՛ կերտում քանդակներ։  Քանդակագործությանը իր ողջ էությամբ սիրահարված այս երիտասարդը այժմ սովորում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ավարտական կուրսում։ Continue reading “Մեր կողքին․ Բաքր Թամոյան”




1. Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ ՀՀ գլխավոր դատախազությանը կոչ են արել դադարեցնել իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հետապնդումը:

2․ ՄԱԿ–ը կոչ է արել Իրաքի կառավարությանը արդյունավետորեն կիրառել իր կողմից ընդունած «Փրկված եզդի կանանց մասին» օրենքը։  Continue reading “Խիրատ լուրեր 21․05․2022”




Եզդիական համայնքում հատկապես սուր են կրթական խնդիրները։ Եզդի երիտասարդներից քչերն են շարունակում կրթությունը։ Պատճառներն են՝ վաղ ամուսնությունները և կրթության չարժևորումը։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ երիտասարդները ցանկություն ունեն սովորելու, սակայն ծնողները չեն կարողանում վճարել ուսման վարձը։ Continue reading “36 հազարանոց եզդիական համայնք և ընդամենը 40 ուսանող․ Կարևորելով կրթությունը”




Դե ինչ, արդեն մեկնարկել է ԲՈՒՀ-երի ընդունելությունը։

Մենք կարևորում ենք եզդի երիտասարդների բարձրագույն կրթությունը։ Մեր աշխատանքային գործունեության ընթաացքում մենք հասկացել ենք, որ եզդիական համայնքում հատկապես շատ սուր են կրթական խնդիրները։
Թեև Հայաստանում 12-ամյա միջնակարգ կրթությունը օրենսդրությամբ պարտադիր է, սակայն շատ եզդի երեխաներ, հատկապես՝ եզդի աղջիկները դուրս են մնում հիմնական դպրոցական կրթությունից։ Եզդիական համայնքի երիտասարդներից շատ քչերն են դպրոցն ավարտելուց հետո շարունակում կրթությունը Հայաստանի ԲՈՒՀ-երում։

Continue reading “Կարևորելով կրթությունը․ Բարձրագույն կրթության դերը եզդիական համայնքում”




Հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների համար տեղի ունեցավ «Ազգային փոքրամասնությունների իրավունքների էությունը» թեմայով դասընթաց:

Շանգալի եզդիները բողոքի ցույցեր են իրականացնումտարածաշրջանում իրաքյան բանակի ռազմական գործողությունների դեմ։ Continue reading “Խիրատ լուրեր 14.05.2022”




??Կոտայքի մարզի մաս կազմող այս խոշոր գյուղը Նոր Գեղի է անվանվել 1962 թվականն: Մինչև այդ շուրջ հինգ տարի գյուղը կրել է Բազմավան անունը, իսկ դրանից առաջ՝ Ճաթղռան, Ճատուղրան, Բալիջա:

?‍?‍?‍?Բնակչությունը 6500-ի սահմանում է, այստեղ տեղի հայերի հետ ապրում են նաև մեծ թվով եզդիներ։ Այստեղ հաստատվել են շատ վաղուց՝ դեռևս 40 ականներին մեծ թվով եզդի ընտանիքներ տեղափոխվել են Նոր Գեղի։ Գյուղի բնակիչ Շեխ Խդրը պատմում է․ որ այնքան մտերիմ են հայերի հետ, որ չես տարբերակում, ով ինչ ազգի է պատկանում։

?‍♂️Շեխ Խդրը նաև հպարտությամբ նշում է, որ իրենց ոչ մեկից, անգամ պետությունից կախում չունեն, աշխատում են սեփական քրտինքով, գյուղացին այստեղ ապահովված է և աշխատատեղով, և սեփական հողագործությամբ։ Continue reading “Գյուղի մարդիկ․ Խդր Ասադյան”




??Վիեննայում տեղի ունեցավ Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանային ֆորումը նվիրված ազգային կամ էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքներին։ Այս անգամ ֆորումը նվիրված էր ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 30-ամյակին։

??Շանգալում իրաքյան բանակի և Եզդիների դիմադրության ուժերի ստորաբաժանումների միջև կրկին բախումներ են տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են աղբյուրները՝ Իրաքի բանակը ռմբակոծության է ենթարկում եզդիաբնակ Շանգալի մարզը: Continue reading “Խիրատ լուրեր 07․05․2022”




Վիեննայում այս օրերին տեղի ունեցավ Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանային ֆորումը նվիրված ազգային կամ էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքներին։ Այս անգամ ֆորումը նվիրված է ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 30-ամյակին։ Ֆորումը անցկացվում է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ, նպատակն է վեր հանել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման լավագույն մեխանիզմները, ինստիտուտները՝ ապահովելով ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցությունը այդ կարգավորող նորմերի մշակմանն ու պահպանմանը։

Continue reading “Սաշիկ Սուլթանյանը մասնակցում է ՄԱԿ-ի հռչակագրի 30-ամյակին նվիրված ֆորումին”




??Թեև Հայաստանի Հանրապետությունն ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում վերջին տարիներին կատարել է լուրջ քայլեր՝ ի դեմս ներդրած իմպլեմենտացիոն համակարգերի, վավերացրած միջազգային պայմանագրերի և դրանց համապատասխանեցված նպաստավոր ներպետական օրենսդրական համակարգի, սակայն, այնուամենայնիվ դեռևս ազգային փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքները լիարժեքորեն չեն կենսագործվում հասարակական և հատկապես քաղաքական կյանքի հնարավոր բոլոր ոլորտներում։ Continue reading “”