Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի հայ և եզդի երկու հերոսացածների՝ Սամադ Սլոյանի և Գուգարք Օհանյանի պատվին այսօր՝ Հայոց բանակի օրը, համայնքում մեծ արարողությամբ բացվեց նրանց հիշատակի հուշակոթողը։ Continue reading “Հուշակոթողի բացում Հայոց Բանակի օրը՝ հայ և եզդի նահատակների հիշատակին”




Xîret Mêdia berhev kirye bûyer û nûceyen ferz yên sala 2021 di nav vîdyoyekî de. Benda mevin di sala 2022 an da, bira sala nû bibe sala pêsveçûnê û edilaye seva cimeta êzdîa. Continue reading “Sala 2021 di nav vîdyoyekî de”




1․Քյարամ Սլոյանը՝ Արցախի հերոս։

2․Նինվեում 2022 թվականի ընթացքում 36 նոր դպրոցներ են բացվել։ Continue reading “Խիրատ լուրեր 26․11․2022”




1․ՀՀ Ազգային ժողովում կայացավ աշխատանքային քննարկում՝ ՀՀ ազգային փոքրամասնություններին, մասնավորապես` եզդիներին պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն շնորհելու օրենսդրական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ։ Continue reading “Խիրատ լուրեր 12․11․2022”




1. Իրաքում ՀՀ հյուպատոսությունն ու Հայաստանյան պատվիրակությունը մարդասիրական օգնություն բաժանեցին ցեղասպանությունից տուժած եզդիներին:

2.Իրաքի եզդիների հոգևոր առաջնորդը Իրաքի նորընտիր կառավարությանը կոչ է արել ապահովել եզդիների արդարացի ներկայացվածությունը պետական մակարդակներում:

3.«Նադիա նախաձեռնություններ» ՀԿ-ը այցելել է Հունաստանի եզդի փախստականներին:

4.Հունահռոմեական ոճի ըմբիշ, ազգությամբ եզդի 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում հաղթող ճանաչվեց: Continue reading “Խիրատ Լուրեր 29․10․2022”




«Մարդու իրավունքներ եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից անցկացվեց երկօրյա դասընթաց՝ ազգային փոքրամասնություններին և նրանց հիմնախնդիրների լուսաբանմանը նվիրված թեմայով՝ լրագրողների և ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար։ Continue reading “Դասընթաց՝ «Մեդիան և ազգային փոքրամասնությունները»”




Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում  անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ։  

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ալագյազ խոշորացված համայնքում ևս տեղի ունեցան ընտրություններ։   Continue reading “Եզդիաբնակ Ալագյազ համայնքում վերընտրվեց գործող համայնքապետ Ջասմ Մախմուդովը։”




1.Գիշերը և առավոտյան ժամը 11։00 դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է:

2.Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան: Continue reading “ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ”




1․Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր:

2․Սեպտեմբերի 14-ի վաղ առավոտյան ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով: Continue reading “ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ”




1․Իրավիճակը սահմանին ժամը 15։00 դրությամբծայրահեղ լարվել է: Ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը. ՀՀ ՊՆ:

2․Ջերմուկում թշնամին ինտենսիվ հրետանային հարվածներ է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին:

3․Ըստ ադրբեջանական պաշտոնական հայտարարության` Հայաստանի տարածքի վրա հարձակման առաջին օրը Ադրբեջանը տվել է 50 զոհ: Continue reading “ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ”