ԵԽ Շրջանակային կոնվենցիայի փորձագիտական խումբը ՀՀ-ում կարծիքի ազատության համատեքստում քննադատել է մեր կառավրությանը՝ որպես առանցքային հիմք ընդունելով եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը, մասնավորապես մտահոգություն հայտնելով, որ Սաշիկ Սուլթանյանի դեպքը կարող է ռիսկային նախադեպ հանդիսանալ, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները այսուհետ վախենան իրենց կարծիքի ազատ արտահայտումից։
Թե՛ մեր և թե՛ հայաստանյան ու միջազգային իրավապաշտպան համայնքի համոզմամբ՝ այն որ այսօր մեր երկրում ազգային փոքրամասնությունների կարծիքի ազատությունը պաշտպանված և երաշխավորված է, մեղմ ասած՝ վիճելի է։