Ձեզ ենք ներկայացնում «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նոր ուսումնաօժանդակ ձեռնարկը։ Այն նախատեսված է ազգային փոքրամասնությունների հետ աշխատող մասնագետների համար։
 
Ձեռնարկի գլխավոր նպատակն է տալ անհրաժեշտ տեղեկություններ և գիտելիքներ, թե ինչպես կառուցել վերապատրաստումներ կամ դասընթացներ հանրային ծառայողների համար, որոնք իրենց աշխատանքային գործունեության բերումով առնչություն են ունենում եզդիական համայնքում առկա վաղ ամուսնությունների հիմնախնդրի հետ և ստացած գիտելիքների և հմտությունների հիման վրա իրենց աշխատանքը հնարավորինս տեղեկացված և արդյունավետ կդարձնեն։ Ձեռնարկը օգտակար է նաև եզդիական համայնքում ծրագիր իրականացնող ՔՀԿ-ների և անհատների համար։
 
Ձեռնարկը ստեղծվել է «Եզդիական համայնքի շրջանում վաղ ամուսնությունների կանխարգելման նպատակով մարզային մակարդակով հանրային ծառայողների կարողությունների զարգացում» (“Enhancing the capacities of public servants on regional level for prevention of early marriages among the Yezidi community”) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

??Ուսումնաօժանդակ ձեռնարկ ազգային փոքրամասնությունների հետ աշխատող մասնագետների համար




Հոկտեմբերի 31-ին կայացավ «Եզդիական համայնքի շրջանում վաղ ամուսնությունների կանխարգելման նպատակով մարզային մակարդակով հանրային ծառայողների կարողությունների զարգացում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Continue reading “Եզդիներով բնակեցված մարզերում դրսևորվող վաղ ամուսնությունների մոնիթորինգի ամփոփում”




 

Հայաստանի Հանրապետության տոնացույցում անցած տարի ավելացավ Ազգային փոքրամասնությունների օրը, սակայն ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների մեծ մասը նույնիսկ տեղյակ էլ չէր, որ Հայաստանում այդ օրը իրենց համար իրադարձային է կամ նվիրված է իրենց։ Continue reading “Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրը Հայաստանում”




Սեպտեմբերի 25-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվելու Ալագյազ խոշորացված համայնքում։ Ալագյազը հարակից 11 գյուղերի հետ խոշորացվել է 2017 թվականին։ Խիրատ մեդիան եղավ Ալագյազում, որտեղ ընթանում էր թեկնածուներից մեկի նախընտրական քարոզարշավը։ Continue reading “Նախընտրական քարոզարշավ Ալագյազ խոշորացված համայնքում”




Արմավիրի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Հարությունյանը ներկայացնում է, թե այսօր ի՞նչ վիճակագրություն կա եզդիներով բնակեցված ամենամեծ մարզում՝Արմավիրում, արդյո՞ք նկատվում է նվազման միտում։ Continue reading “Վաղ ամուսնությունների հիմնախնդիրը Արմավիրի մարզում․ Զրույց Գայանե Հարությունյանի հետ”




Լիբերալ արժեքները կոչված են պաշտպանելու ազգային փոքրամասնություններին մեծամասնության որոշումներից և այդ կերպ նվազեցնել ազգային փոքրամասնությունների խոցելիությունը: Continue reading “Լիբերալ և ոչ լիբերալ համայնքներ”




Արագածոտնի մարզի Թալինի շրջանի եզդիաբնակ Հակկո և Գյալթո համայնքներում չլուծվող ջրի խնդրի հետքերով փորձել ենք հասկանալ, թե պարբերաբար գյուղացիների և համայնքապետերի բողոքներից հետո ի՞նչ իրավիճակ է այս գյուղերում․ Հակկոյի ներկայիս համայնքապետն ասում է՝ հենց լրագրողները գալիս են, ջուրը մի քանի ժամով տալիս են, հետո կրկին նույն պատմությունն է։ Մի օր տվել են, հետո էլի անջատել։ Թալինի ջրային տնտեսության բաժինն էլ ոչ բողոքներին է արձագանքում, ոչ հանդիպում գյուղացիներին։ Continue reading “Եզդիաբնակ համայնքները ջուր չունեն․ բողոքում են Հակկոյի և Գյալթոյի բնակիչները”




ՀՀ-յան կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով և ՀՀ ներպետական օրենսդրական կարգով ամրագրված իրավունքներով, ազգային փոքրամասնություններն ունեն ևս մեկ իրավունք, որի մասին ցավալիորեն, բայց ոչ զարմանալիորեն, մեր երկրում երբևէ նույնիսկ չի խոսվել։ Խոսքն այն մասին է, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչն իրավունք ունի կրել իր պատմական ազգանունը և շատ հաճախ համայնքի անդամն, ինքը, չգիտի, որ իրավունք ունի ՀՀ-ում կրելու իր պատմական ազգային ազգանունը։ Continue reading “Եզդիական պատմական ազգանուններ. ինչու՞ են դրանք փոխարինվել հայկական ազգանուններով”




Չնայած ՀՀ կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը երաշխավորող միջազգային կոնվենցիաների ընդունմանը և օրենսդրական մեխանիզմների առկայությանը, այսօր տեսնում ենք, որ այդ մեխանիզմները գործնականում թերի են աշխատում, որը հանգեցնում է իրավունքների պաշտպանության ձախողման։ Թե Հայաստանում ՄԻՊ ինստիտուտի գործառույթների շրջանակը այս հարցում ինչպիսի՞ն է, ի՞նչ դերակատարություն է ունեցել և ունի ՄԻՊ կառույցը ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության բնագավառում, պատմում է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։ Continue reading “Հարցազրույց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ”




Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով դատական ևս մեկ նիստ։ Նիստի ընթացքում դատարանը քննեց հարցաքննության ներկայացած վկաներից «Հանրային ռադիոյի» եզդիերեն բաժնի խմբագիր, թարգմանիչ Հասան Թամոյանին, ով գործում հանդիսանում է նաև մեղադրանքի հիմքում ընկած զրույցի թարգմանիչը, գործով վկաներից հարցաքննվեցին նաև Շամիրամ համայնքի համայնքապետ Մրազ Բրոյանը, «Եզդիների ազգային միության» նախագահ Խդր Հաջոյանը և իրաքցի լրագողի հետ զրույցի լեզվաբանական փորձագիտությունը կատարած Լիանա Սարգսյանը։ Continue reading “”