Xîret Mêdia berhev kirye bûyer û nûceyen ferz yên sala 2021 di nav vîdyoyekî de. Benda mevin di sala 2022 an da, bira sala nû bibe sala pêsveçûnê û edilaye seva cimeta êzdîa. Continue reading “Sala 2021 di nav vîdyoyekî de”




Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում ՀՀ #դպրոցների հանրակրթական ծրագիրն է, որտեղ, ըստ էության, և, ըստ միջազգային փաստաթղթերով ՀՀ ստանձնած պարտավորությունների, պետք է բավարար չափով անդրադարձ կատարվի ՀՀ-ում բնակվող #ազգային փոքրամասնությունների իրավունքներին, նրանց կյանքի, կենցաղի, մշակույթի, լեզվի, կրոնի առանձնահատկություններին։ Continue reading “Ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը հանրակրթական ծրագրերում”




1․Քյարամ Սլոյանը՝ Արցախի հերոս։

2․Նինվեում 2022 թվականի ընթացքում 36 նոր դպրոցներ են բացվել։ Continue reading “Խիրատ լուրեր 26․11․2022”




ԵՊՀ-ում կայացավ միջոցառում՝ նվիրված եզդիական համայնքի կյանքի, կենցաղի, ով լինելու, նրանց իրավունքների պաշտպանության կարևորության մասին թեմայով։ Continue reading “«Կողք կողքի»․հանդիպում-քննարկում ԵՊՀ-ում”




1․ՀՀ Ազգային ժողովում կայացավ աշխատանքային քննարկում՝ ՀՀ ազգային փոքրամասնություններին, մասնավորապես` եզդիներին պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն շնորհելու օրենսդրական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ։ Continue reading “Խիրատ լուրեր 12․11․2022”




Ձեզ ենք ներկայացնում «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նոր ուսումնաօժանդակ ձեռնարկը։ Այն նախատեսված է ազգային փոքրամասնությունների հետ աշխատող մասնագետների համար։
 
Ձեռնարկի գլխավոր նպատակն է տալ անհրաժեշտ տեղեկություններ և գիտելիքներ, թե ինչպես կառուցել վերապատրաստումներ կամ դասընթացներ հանրային ծառայողների համար, որոնք իրենց աշխատանքային գործունեության բերումով առնչություն են ունենում եզդիական համայնքում առկա վաղ ամուսնությունների հիմնախնդրի հետ և ստացած գիտելիքների և հմտությունների հիման վրա իրենց աշխատանքը հնարավորինս տեղեկացված և արդյունավետ կդարձնեն։ Ձեռնարկը օգտակար է նաև եզդիական համայնքում ծրագիր իրականացնող ՔՀԿ-ների և անհատների համար։
 
Ձեռնարկը ստեղծվել է «Եզդիական համայնքի շրջանում վաղ ամուսնությունների կանխարգելման նպատակով մարզային մակարդակով հանրային ծառայողների կարողությունների զարգացում» (“Enhancing the capacities of public servants on regional level for prevention of early marriages among the Yezidi community”) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

??Ուսումնաօժանդակ ձեռնարկ ազգային փոքրամասնությունների հետ աշխատող մասնագետների համար




Հոկտեմբերի 31-ին կայացավ «Եզդիական համայնքի շրջանում վաղ ամուսնությունների կանխարգելման նպատակով մարզային մակարդակով հանրային ծառայողների կարողությունների զարգացում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Continue reading “Եզդիներով բնակեցված մարզերում դրսևորվող վաղ ամուսնությունների մոնիթորինգի ամփոփում”




1. Իրաքում ՀՀ հյուպատոսությունն ու Հայաստանյան պատվիրակությունը մարդասիրական օգնություն բաժանեցին ցեղասպանությունից տուժած եզդիներին:

2.Իրաքի եզդիների հոգևոր առաջնորդը Իրաքի նորընտիր կառավարությանը կոչ է արել ապահովել եզդիների արդարացի ներկայացվածությունը պետական մակարդակներում:

3.«Նադիա նախաձեռնություններ» ՀԿ-ը այցելել է Հունաստանի եզդի փախստականներին:

4.Հունահռոմեական ոճի ըմբիշ, ազգությամբ եզդի 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում հաղթող ճանաչվեց: Continue reading “Խիրատ Լուրեր 29․10․2022”




 

Հայաստանի Հանրապետության տոնացույցում անցած տարի ավելացավ Ազգային փոքրամասնությունների օրը, սակայն ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների մեծ մասը նույնիսկ տեղյակ էլ չէր, որ Հայաստանում այդ օրը իրենց համար իրադարձային է կամ նվիրված է իրենց։ Continue reading “Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրը Հայաստանում”




Ի՞նչ ազգային կերակրատեսակ ու ի՞նչ հետաքրքիր խոհանոց ունի հայերի հետ կողք կողքի ապրող եզդի ժողովուրդը, շատերին է հետաքրքիր։ Եզդիական ազգային ճաշատեսակ փորձելու համար հյուրընկալվեցինք եզդի կոլորիտային կնոջ՝ տիկին Անահիտին Ֆերիկ համայնքից։

Եզդիական ազգային կենցաղային հագուստին նմանվող կիսաշրջազգեստը հագին, գլխաշորը կապած, կազմ պատրաստ մեր հերոսը խոհանոցում սպասում է, թե ինչ կխնդրենք՝ պատրաստի։ Պատվերը եզդիական ազգային կերակրատեսակն էր․ ասում է՝ Նիդերլանդներից էլ են եկել,բոլորի համար պատրաստում է իր տատից սովորած եզդիական ազգային ճաշերը։ Իսկ այս անգամ ճաշացանկում ավելուկով ապուրն է՝ համեմված տիկին Անահիտի անուշ զրույցներով ու անցյալի պատումներով։ Ինչպես ինքն է ասում՝ ամեն ինչ բնական ու տնական։

Continue reading “Եզդիական ազգային ուտեստ․ ավելուկով ապուր”