ՀՀ Ազգային Ժողովում ասորական համայնքը ներկայացնող պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի հետ մեր տաղավարում քննարկեցինք, թե Հայաստանում ասորիները որպես ազգային փոքրամասնություն ինչպիսի՞ հիմնական խնդիրների են բախվում և թե ինչպիսի՞ն է պետության վերաբերմունքը և զգայունությունը ազգային փոքրամասնությունների բարձրացրած խնդիրներին։ Փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք Ազգային Ժողովում համայնքից ներկայացուցիչ ունենալը բավական է, որպեսզի համայնքի հիմնախնդիրները պատշաճ բարձրաձայնվեն, քանի որ ազգային փոքրամասնությանը ներկայացնող անձը ընտրվում է քվոտայով, սակայն կուսակցության խողովակով և համայնքն ուղղիղ մասնակցությւոն ընտրությանը չի ունենում։ Continue reading “Ինչպիսի՞ հիմնական խնդիրների է բախվում ասորական համայնքը ՀՀ-ում․ քննարկում Զեմֆիրա Միրզոևայի հետ”
Category: Մարդու իրավունքներ
ԵԽ Շրջանակային կոնվենցիայի փորձագիտական խումբը ՀՀ-ում կարծիքի ազատության համատեքստում քննադատել է մեր կառավրությանը՝ որպես առանցքային հիմք ընդունելով եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը, մասնավորապես մտահոգություն հայտնելով, որ Սաշիկ Սուլթանյանի դեպքը կարող է ռիսկային նախադեպ հանդիսանալ, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները այսուհետ վախենան իրենց կարծիքի ազատ արտահայտումից։
Թե՛ մեր և թե՛ հայաստանյան ու միջազգային իրավապաշտպան համայնքի համոզմամբ՝ այն որ այսօր մեր երկրում ազգային փոքրամասնությունների կարծիքի ազատությունը պաշտպանված և երաշխավորված է, մեղմ ասած՝ վիճելի է։
Եվրոպայի խորհրդի Շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի վերջին այցի շրջանում արձանագրած մտահոգիչ կետերի ցանկում տեղ է գտել նաև ՀՀ քաղաքական և հասարակական կյանքին ազգային փոքրամասնությունների ցածր ներկայացվուծությունը։
Այո, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքները դեռևս լիարժեքորեն չեն կենսագործվում հասարակական և հատկապես քաղաքական կյանքի հնարավոր բոլոր ոլորտներում։ Չնայած նրան, որ այսօր ՀՀ-ում ազգային փոքրամասնությունները ազգային մեծամասնության հետ ունեն ինտենսիվ համակեցություն, այնուամենայնիվ՝ քաղաքական և հասարակական կյանքում նրանց արդյունավետ և իմաստալից մասնակցությունը ցածր ցուցանիշ ունի։
Որպեսզի փոքրամասնությունն ապահովի իր հասարակական-քաղաքական կյանքում մասնակցությունը, թերևս անրաժեշտ է, որ պետական կամ տեղական կառավարման մարմիններում չձևավորվի նրանց միայն արհեստական մասնակցությունը, քանզի դա կարող է հանգեցնել ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման ձախողմանը:
Խիրատ Մեդիայի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԵԽ-ի Շրջանակային կոնվենցիայի Հայաստանի վերաբերյալ 5-րդ զեկույցը և դրան ի պատասխան ՀՀ կառավարության կողմից արված մեկնաբանությունների փաթեթը, որտեղ շատ «հետաքրքրական» նկատառումներ կան։
ՄԻԵԿ ՀԿ նախագահ Մուրազ Շամոյանի հետ քննարկեցինք զեկույցում տեղ գտած առանցքային թեմաները, դրանց առնչությամբ Հայաստանի կառավարության մոտեցումը և «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի դիրքորոշումը։
Շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեն հրապարակել է Հայաստանի մասին իր 5-րդ զեկույցը, որտեղ ի դեպ ընդգծված կետեր կան, որոնցում ՀՀ կառավարությունը իր երկրում ապրող ազգային փոքրամասնություննեի իրավունքների պաշտպանության գործում ունի բավական նկատելի թերացումներ, որոնց մասին շարունակաբար խոսել է նաև Խիրատ Մեդիան։
Խիրատ մեդիան կանդրադառնա Շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի զեկույցին ի պատասխան ՀՀ կառավարության կողմից արված մեկնաբանություններին։
ՀՀ կողմից արված ուշագրավ հակադարձ պնդումներից այս անգամ առանձնացրել ենք եզդի աղջիկների վաղ և հարկադիր ամուսնությունների բացասական պրակտիկան, որը մեր պետության կողմից մինչ օրս դիտարկվում է որպես «եզդիական ազգային ավանդույթ»։ Continue reading “Եզդի աղջիկների վաղ ամուսնություն․ Շրջանակային կոնվեցիայի խորհուրդը՝ ՀՀ կառավարության թերացումների մասին”
Նազիկ Կակոյանը Արագածոտնի մարզի Ռյա Թազա եզդիաբնակ համայնքի դպրոցի տնօրենն է, ազգությամբ եզդի։ Continue reading “Մեր կողքին․ Նազիկ Կակոյան”
Խորհրդային տարիներին Հայաստանում ծնված և 90-ականներին երկրից հեռացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Հայաստան վերադառնալիս քաղաքացիություն ստանալու համար ունենում են խնդիրներ։ Continue reading “Ինչու՞ է բարդեցվում ՀՀ քաղաքացիություն ստանալը ազգային փոքրամասնությունների համար”
Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում ՀՀ #դպրոցների հանրակրթական ծրագիրն է, որտեղ, ըստ էության, և, ըստ միջազգային փաստաթղթերով ՀՀ ստանձնած պարտավորությունների, պետք է բավարար չափով անդրադարձ կատարվի ՀՀ-ում բնակվող #ազգային փոքրամասնությունների իրավունքներին, նրանց կյանքի, կենցաղի, մշակույթի, լեզվի, կրոնի առանձնահատկություններին։ Continue reading “Ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը հանրակրթական ծրագրերում”
??Ուսումնաօժանդակ ձեռնարկ ազգային փոքրամասնությունների հետ աշխատող մասնագետների համար
Հոկտեմբերի 31-ին կայացավ «Եզդիական համայնքի շրջանում վաղ ամուսնությունների կանխարգելման նպատակով մարզային մակարդակով հանրային ծառայողների կարողությունների զարգացում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Continue reading “Եզդիներով բնակեցված մարզերում դրսևորվող վաղ ամուսնությունների մոնիթորինգի ամփոփում”